Խոջա Պետրոսի տուն

գրանցված է Իրանի ազգային հուշարձանների ցանկում

Խոջա Պետրոսի տուն (անգլ.՝ Khoja Petros House), պատկանում է Պարսկաստանի Սեֆյան ժամանակաշրջանին, գտնվում է Իրանի Սպահան նահանգի Նոր Ջուղա թաղամասի Հաքիմ Նեզամ փողոցում։ Այն 1997 թվականի օգոստոսի 1-ին, 1906 համարով գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում[2]։

Museum Silhouette.svg
Խոջա Պետրոսի տուն
Խոջա Պետրոսի տուն.JPG
Տեսակբնակելի տուն
ԵրկիրFlag of Iran.svg Իրան[1]
ՏեղագրությունՍպահան
Օգտագործվում էբնակելի տուն
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]

ՆկարագրությունԽմբագրել

Խոջա Պետրոսի տունը գտնվում է Սպահան նահանգի Նոր Ջուղա թաղամասում։ Այն կառուցվել է Սեֆյան ժամանակաշրջանում[3]։

ՊատմությունԽմբագրել

Խոջա Պետրոսին իր ազնվության և բարեգործության համար Շահ-Աբբաս II և ժողովուրդը բարձր են գնահատել։ Ժամանակին այդ տանը անցկացվել են բազմաթիվ պալատական երեկույթներ, հյուրընկալել են նաև թագավորի հյուրերին[3]։ Հետագայում տունը վաճառվել է Գերաք Միրմաններին[4]։

ԿառուցվածքըԽմբագրել

Խոջա Պետրոսի տունը կառուցել է հայ շինարար և ճարտարապետ Վարպետ Մաթևոսը։ Տունը բաժանված էր երկու մասից` հյուսիսային և հարավային, որոնք բաժանվում էին միմյանցից պարտեզով։ Հյուսիսային և հարավային տների ջերմաստիճանը տարբեր էր`կապված տարվա եղանակից։ Շենքը բաղկացած էր 2 հարկից։ Երկրորդ հարկն ավելի շատ է վնասված, ուստի որևէ հստակ տեղեկատվություն չկա։ Սակայն բոլոր մասերում պահպանել են իրենց համաչափությունը։ Շենքի առաջին հարկը բաղկացած է մեկ կենտրոնական սենյակից, որի երկու կողմերը` համաչափ սենյակներ կան։ Կենտրոնական սենյակի մեջտեղում կա մարմարե լողավազան, իսկ նրա հարավային պատի վրա կան որմնանկարներ, որոնք կարելի է տեսնել Ալի Ղափու պալատի պատին։ Առաջին հարկում տեղադրված է նաև պատի տաքացուցիչ։ Տան հյուսիսային և հարավային հատվածների միջև գտնվող այգիների ծառերի մեծ մասն այժմ ոչնչացվել են[3]։

ՈրմնանկարներԽմբագրել

Խոջա Պետրոսի տան որմնանկարները, ըստ Հ. Տեր-Հովհանյանի, Ա. Երեմյանի և Մ. Ղազարյանի, Մինասի գործերն են, որտեղ պատկերված են եվրոպական հագուստներով բարձրաստիճան պալատական անձինք և այլ տեսարաններ[5]։ Այն համարվում է աշխարհիկ նկարչության լավագույն նմուշներից[6]։ Ընդհանրապես, կարելի է ասել, որ այս տան որմնանկարները՝ գեղեցիկ ծաղկային և տերևային մոտիվներով նման են Քառասուն սյունների պալատի և հոյակապ Ալի Ղափու պալատի մոտիվներին։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել