Մանյա Ղազարյան (արվեստաբան)

հայ արվեստագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մանյա Միքայելի Ղազարյան (հունվարի 20, 1924(1924-01-20), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 8, 1998(1998-03-08), Երևան, Հայաստան), հայ արվեստաբան։ Արվեստագիտության դոկտոր (1996)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1983

Մանյա Միքայելի Ղազարյան
Ծնվել է1924, հունվարի 20
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1998, մարտի 8
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
ՄասնագիտությունԱրվեստաբան
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1948 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը։ 1953-1959 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1959 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։

Ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան, նոր և նորագույն շրջանի կերպարվեստի ու կիրառական արվեստի հարցերին («Նոր Ջուղայի գեղանկարչությունը 17-18-րդ դարերում» (1985 թվական, պարսկերեն), «Հայկական գորգ»[1] (1988 թվական, հայերեն, անգլերեն) և այլն)։

Մանյա Ղազարյանը կազմել է Սուրբ Էջմիածնի վանքի թանգարանների, Վենետիկի Սուրբ Ղազար կղզու վանքի, Անթիլիասի կաթողիկոսարանի, Հալեպի Զարեհյան գանձատան, Դեթրոյթի «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի կատալոգները[2]։

Երկեր խմբագրել

  • Վարդգես Սուրենյանց, Երևան, 1960։
  • Հայ կերպարվեստը XVII- XVIII դարերում, Երևան, 1974։
  • Գրիգոր Խանջյան, Երևան, 1978։
  • Փայտի գեղարվեստական փորագրությունը Հայաստանում, Երևան, 1989։
  • Արցախի արուեստի գանձերը, Անթիլիաս, 1993։
  • Художники Овнатаняны, М., 1968.
  • Изобразительное искусство Армянской ССР, М., 1978.

Մամուլ խմբագրել

  • Առաջնորդի հուշարձանը։ «Գարուն», 1967 թ., № 4, էջ 9-11։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Armenian carpet by Manya Ghazarian
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.