Խոնատան Սիլվա

արգենտինացի ֆուտբոլիստ

Խոնատան Սիլվա (իսպ.՝ Jonathan Silva, հունիսի 29, 1994(1994-06-29)[1][2], Լա Պլատա, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեգանեսի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Խոնատան Սիլվա
Jonathan Silva
Սիլվան Լեգանեսի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jonathan Cristian Silva
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1994(1994-06-29)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Լա Պլատա, Արգենտինա
Հասակ 175 սմ
Քաշ 72 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Լեգանես
Համար 5
Պատանեկան կարիերա
ԱրգենտինաԷստուդիանտես
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2014 Արգենտինա Էստուդիանտես 54 (0)
2014-2015 Պորտուգալիա Սպորտինգ B 6 (1)
2014-2019 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն 21 (1)
2016-2017   Արգենտինա Բոկա Խունիորս 28 (2)
2018   Իտալիա Ռոմա 2 (0)
2018-2019   Իսպանիա Լեգանես 30 (3)
2019-ներկա Իսպանիա Լեգանես 0 (0)
Ազգային հավաքական
2014-ներկա Արգենտինա Արգենտինա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 16-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 16-ի, 2019

Ակումբային կարիերա

խմբագրել

Էստուդիանտես

խմբագրել

Սիլվան Էստուդիանտեսի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2012 թվականի հունիսի 10-ին՝ Օլ Բոյզի դեմ խաղում[4]։ 2013 թվականի հունիսի 10-ին՝ Լանուսի դեմ խաղում արգենտինացին տվեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլային փոխանցումը[5]։ Էստուդիանտեսի առաջին թիմի կազմում Սիլվան անցկացրեց 54 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։

Սպորտինգ Լիսաբոն

խմբագրել

2014 թվականի օգոստոսի 9-ին Սիլվան 2․6 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սպորտինգ Լիսաբոն։ Իր դեբյուտը Սպորտինգի առաջին թիմի կազմում նշեց սեպտեմբերի 21-ին՝ Ժիլ Վիսենտեի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 26-ին՝ Պորտուի դեմ խաղում[7]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 30-ին՝ Չելսիի դեմ խաղում[8]։

2016 թվականին Սիլվան վարձավճարով միացավ Բոկա Խունիորսին[9]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 7-ին՝ Տեմպերլեյի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 21-ին՝ Նյուելս Օլդ Բոյզի դեմ խաղում[11]։ Իր առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց փետրվարի 25-ին՝ Դեպորտիվո Կալիի դեմ խաղում[12]։ Բոկա Խունիորսի կազմում Սիլվան անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2018 թվականի հունվարի 31-ին Սիլվան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ռոմային[13][14][15][16]։ Իր դեբյուտը նշեց ապրիլի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով ՍՊԱԼ-ի դեմ խաղում[17]։ Ռոմայի կազմում Սիլվան անցկացրեց 2 հանդիպում[18]։

Լեգանես

խմբագրել

2018 թվականի հուլիսի 24-ին Սիլվան վարձավճարով տեղափոխվեց Լեգանես[19]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 20-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[20]։ 2019 թվականի ապրիլի 7-ին արգենտինացին գոլ խփեց Դեպորտիվո Ալավեսի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[21]։ Ապրիլի 15-ին նա գոլի հեղինակ դարձավ Ռեալ Մադրիդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[22][23]։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[24]։

2019 թվականի հունիսի 3-ին Լեգանեսը գնեց Սիլվայի լրիվ տրանսֆերը՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[25][26]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում Սիլվան իր դեբյուտը նշեց 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Խորվաթիայի դեմ ընկերական խաղում[27]։ Նա խաղադաշտ դուրս եկավ նաև նոյեմբերի 18-ին՝ Պորտուգալիայի դեմ խաղում[28]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էստուդիանտես 2012–13 Պրիմերա Դիվիզիոն 3 0 0 0 3 0
2013–14 16 0 3 0 19 0
2014–15 35 0 1 0 36 0
Ընդհանուր 54 0 4 0 0 0 0 0 58 0
Սպորտինգ Լիսաբոն 2014–15 Պրիմեյրա Լիգա 11 1 4 0 4 1 1 0 20 2
2015–16 4 0 1 0 5 0 0 0 10 0
2017–18 6 0 2 0 4 0 1 0 13 0
Ընդհանուր 21 1 7 0 13 1 2 0 43 2
Բոկա Խունիորս (վարձավճար) 2015–16 Պրիմերա Դիվիզիոն 15 1 2 0 5 0 0 0 22 1
2016–17 13 1 0 0 0 0 0 0 13 1
Ընդհանուր 28 2 2 0 5 0 0 0 35 2
Ռոմա (վարձավճար) 2017–18 Սերիա A 2 0 0 0 0 0 0 0 2 0
Լեգանես 2018–19 Լա Լիգա 30 3 3 0 33 3
2019–20 0 0 0 0 0 0
Ընդհանուր 30 3 3 0 0 0 0 0 33 3
Կարիերայի ընդհանուր 135 6 16 0 18 1 2 0 171 7

Միջազգային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[29]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2014 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Սպորտինգ Լիսաբոն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Argentina - J. Silva - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  4. «CA All Boys Buenos Aires - Club Estudiantes de La Plata, Jun 10, 2012 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  5. «Club Estudiantes de La Plata - Club Atlético Lanús, Jun 10, 2013 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  6. «Gil Vicente FC - Sporting CP, Sep 21, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  7. «Sporting CP - FC Porto, Sep 26, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Sporting CP - Chelsea FC, Sep 30, 2014 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  9. «Sporting SAD statement». Official website of Sporting Clube de Portugal (անգլերեն). 2016 թ․ հունվարի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  10. «Club Atlético Temperley - Club Atlético Boca Juniors, Feb 7, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  11. «Club Atlético Boca Juniors - Club Atlético Newell's Old Boys, Feb 21, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  12. «Deportivo Cali - Club Atlético Boca Juniors, Feb 25, 2016 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  13. «Roma complete deal for Jonathan Silva». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  14. «Roma sign Sporting's Jonathan Silva on loan». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  15. «Official: Roma sign Jonathan Silva | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  16. «Roma transfer news: Serie A side loan Jonathan Silva to replace Emerson | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  17. «SPAL 2013 - AS Roma, Apr 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  18. «Jonathan Silva | Football Stats | Leganes | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  19. Extratips. «The Leganes will sign Jonathan Silva as a replacement for Rico». ExtraTips.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  20. «Athletic Bilbao - CD Leganés, Aug 20, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  21. «Deportivo Alavés - CD Leganés, Apr 7, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  22. «CD Leganés - Real Madrid, Apr 15, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  23. «Leganes 1-1 Real Madrid: Zinedine Zidane's side held by neighbours» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  24. «Jonathan Silva | Football Stats | Leganes | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  25. «C.D. Leganés signs Jonathan Silva until 2023 | C.D. Leganés - Web Oficial». C.D. Leganés signs Jonathan Silva until 2023 | C.D. Leganés - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.(չաշխատող հղում)
  26. «OFFICIAL - Leganés buy Jonathan SILVA back from Sporting Lisbon». www.transfermarketweb.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.(չաշխատող հղում)
  27. «Argentina - Croatia, Nov 12, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  28. «Argentina - Portugal, Nov 18, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  29. 29,0 29,1 «Jonathan Silva». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  30. «Sporting beats Braga on penalties to win Portuguese Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  31. «Sporting Lisbon win Portuguese Super Cup against rivals Benfica». BeSoccer (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոնատան Սիլվա» հոդվածին։