Խոխ
Խոխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 7 կմ հարավ-արևելք, Խարբերդի դաշտը հյուսիսից հատող լեռնաճյուղի հարավ-արևելյան ստորոտում, ձախակողմյան Կարասու վտակի աջ ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Խոխ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Խոգիգ, Ուշուղը Խոխ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԸստ ոմանց գյուղը համապատասխանում է IX դարում հիշատակվող Խախոն ամրոցին։ Հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելՏնտեսություն
խմբագրելԳյուղն ուներ արգավանդ հող։ Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն (ցորենի, գարու և բամբակի մշակություն), անասնապահությունն ու այգեգործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԽոխն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Վարչական բաժանում
խմբագրելԳյուղն իր մեծությամբ նման էր գյուղաքաղաքի։ Այն բաժանված էր երկու մասին՝ Խոխ Վերին և Խոխ Ներքին։ Հիմնականը Խոխ Վերինն էր[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 764
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 68)։ |