Խոժոռնի (Մառնեուլի շրջան)
Խոժոռնի (վրացերեն՝ ხოჯორნი - Խոջորնի), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում, Դեբեդի վտակ Բանոշիսծղլիս գետի ձախ ափին։ Գտնվում է վարչական կենտրոն Մառնեուլ քաղաքից 42 կմ հեռավորության և ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Խոժոռնի | ||
վրաց.՝ ხოჯორნი | ||
Խոժոռնիի գմբեթավոր հայկական եկեղեցին | ||
Երկիր | Վրաստան | |
Մարզ | Քվեմո Քարթլի | |
Շրջան | Մառնեուլի | |
ԲԾՄ | 820 մ | |
Բնակչություն | 635[1] մարդ (2014) | |
Ազգային կազմ | հայեր 78%, ադրբեջանցիներ 21%[2] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +995 | |
|
Բնակչությունը
խմբագրելՀամաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 842 բնակիչ, որից 397 տղամարդ և 445 կին, մեծամասնությունը հայեր, կան նաև ադրբեջանցիներ։ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 635 մարդ, որից 308 տղամարդ և 327 կին։
Պատմություն
խմբագրելԳյուղը գտնվում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի Ծոբոփոր գավառում։ Այնտեղ էր գտնվում նաև Խոժոռնի պատմական ամրոց-բնակավայրը, որտեղ պահպանվել են 11-րդ դարի` հայերեն արձանագրություններով եկեղեցիները։ Գյուղի շրջակայքում պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր։ Խոժոռնի բերդը գտնվում է գյուղի հարավային կողմի բարձր բլուրի վրա, որից պահպանվել են միայն պարսպի մնացորդները։ Բերդի տարածքից ներքև մի ուրիշ բլրի վրա կա միանավ եեղեցի։ Տեղաբնիկներն այն անվանում են «Դդողան»։ Գյուղի արևմուտքում գտնվող հին գերեզմանոցում էլ պահպանվել է վերը հիշատակված հայերեն արձանագրություններով կիսաքանդ եկեղեցին։ Գյուղի եկեղեցիները կառուցվել են 11-ից 13-րդ դարերում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
- ↑ Վազգեն Ասլիկյան։ Լալվարի կանչը։ «Բավիղ» ՍՊԸ Ե.-2008թ.: