Խոզանափուշ Մեղրիի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Խոզանափուշ Մեղրիի
Լատիներեն անվանում
Cousinia megrica


Խոզանափուշ Մեղրիի (լատին․՝ Cousinia megrica), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

40-50 սմ բարձրությամբ կիսաթփիկ բույս է։ Տերևները հերթադիր են, փետրաձև բաժանված, կաշենման և փայլուն, իսկ հիմնական ջղերի ծայրերն ունեն սուր կոշտ փշեր։ Ճյուղերի ծայրերին գտնվող զամբյուղները երկարավուն-գնդաձև են։ Ծածկոցի թերթերը մերկ են և սրացած՝ վերևում երկար սուր կտրուկ հետ թեքված փշով։ Ծաղիկները ծիրանագույն են։ Սերմիկները սև են և կոնուսաձև, 3 կողերով և հարթ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Վարդանաձոր, Լեհվազ, Մեղրի)։ Աճում է նաև Նախիջևանում (Ջուլֆա, Օրդուբադ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700–800 մ բարձրությունների վրա, ինչպես նաև շիբլյակում, նոսրանտառներում և չոր լանջերին։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ բույսերից է։ Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.