Խոզանափուշ Գաբրիելյանի

բույսերի տեսակ
Խոզանափուշ Գաբրիելյանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Carduinae
Ցեղ Խոզանափուշ (Cousinia)
Տեսակ Խոզանափուշ Գաբրիելյանի (C. gabrieljaniae)
Միջազգային անվանում
Cousinia gabrieljaniae
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Խոզանափուշ Գաբրիելյանի (լատին․՝ Cousinia gabrieljaniae), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

30-40 սմ բարձրության բազմամյա կիսաթփիկ բույս է։ Տերևները հերթադիր են, փետրաձև հատված, հիմնական ջղերի ծայրերին կան սուր կոշտ փշեր։ Զամբյուղները տանձաձև են, կենտրոնական զամբյուղը միշտ եզրայիններից մեծ է։ Ծածկոցի թերթերը համարյա մերկ են, նիզականման հավելուկով, թեթևակի հետ թեքված, փշոտ սրածայրով։ Ծաղիկները ծիրանագույն են։ Սերմնիկները սև են, կոնուսաձև, թմբիկավոր, ունեն 3 կող։ Պապուսը թափվող է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապանի շրջակայք)։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում (Ջեբրաիլ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, շիբլյակում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա Սյունիքի մարզում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակը աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.