Խոզաղբյուր (Էրզրում)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոզաղբյուր (այլ կիրառումներ)
Խոզաղբյուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպեր գավառում։ Գտնվում էր Սպեր քաղաքից 42 կմ հարավ-արևմուտք, Ճորոխի աջակողմյան Խոզաղբյուր վտակի ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Խոզաղբյուր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Սպերի գավառակ | |
Այլ անվանումներ | Խոզախպուր, Պազ-Ակ-Պուն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԱնվանումը ստուգաբանվում է որպես խոզ և աղբյուր։
Պատմություն
խմբագրել1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայերը տեղահանվել են և Բաբերդի մոտերքում գրեթե ամբողջովին ոչնչացվել։ Սակավաթիվ փրկվածները բնակություն են հաստատել Ուկրաինայում։
Բնակչություն
խմբագրել1873 թվականին ուներ 16 տուն հայ և 14 տուն թուրք, 1909 թվականին՝ 30 տուն հայ և 16 տուն թուրք բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԽոզաղբյուրն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի և մի մատուռ։
Կրթություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 759
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 66)։ |