Խոդա Աֆարինի կամուրջներ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Խոդա Աֆարինի կամ Քարավազի[1] կամուրջներ, միջնադարյան կառույց Արաքս գետի վրա։ Կապում են Արցախի Հանրապետությունը Իրանի հետ։ Դրանց թիվը երեքն է՝ մեկը մյուսից յոթ-ութ հարյուր մետր հեռավորությամբ։ Առաջինը ներկայիս կիսավեր կամուրջն է՝ կառուցված 12-րդ դարում (11 թռիչք), մյուսը կառուցված է 13-րդ դարում (15 թռիչք) և կանգուն է։ Իսկ երրորդը՝ երկաթյա (զինվորական) կամուրջ է[2]։ 1993 թվականից տարածքը գտնվում է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ։
![]() Լուսանկար իրանական կողմից. առջևում Արցախն է | |
Երկիր | Ադրբեջանի Հանրապետություն |
Տեղանք | Ջեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) և Khoda Afarin County? |
Տեսակ | stone arch bridge? |
Թռիչքների քանակ | 11 |
Հատում է | Արաքս |
Կառուցվել է | 12-րդ դար |
Երկարություն | 130 |
Լայնություն | 6 |
Երթևեկելի մասի բարձրությունը ջրից | 12 |
![]() | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Խոդա Աֆարինի կամուրջներից մեկի մասին առաջին գրավոր հիշատակումը պատկանում է իրանցի պատմաբան և աշխարհագրագետ Համդալահու Ղազվինիին։ Ըստ նրա «Խոդա Աֆարին» կամուրջը կառուցվել է Հիջրայի 15 թվականին կամ մեր թվարկության 636 թվականին արաբ հրամանատար Բաքր իբն Համդալլահի կողմից։ Հայտնի է, որ 643-644 թվականներին տեղի է ունենում արաբական զորքերի արշավանք դեպի Հայաստան։ Սակայն ժամանակակից պատմաբանները երկմտում են, որ արաբներն ընդունակ էին միաժամանակ պատերազմ վարել և կամուրջ կառուցել։ Ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ Ղազվինին ի նկատի ուներ արաբական զորքերի բնական ժայռերով ջրանցումը Արաքս գետով։ Այդ պատճառով 15-կամարանոց կամրջի կառուցումը վերագրվում է ավելի ուշ շրջանի՝ 13-րդ դարին։
15-րդ դարից սկսած՝ այս կամուրջները կապել էին Արցախի մելիքությունները Սեֆյան Իրանին[3]։ Կամուրջների մասին հիշատակում են Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար), Ղևոնդ Ալիշանը և Մակար Բարխուդարյանը (19-րդ դար)[1]։
Պատկերասրահ Խմբագրել
-
արցախյան 10 դրամի դարձերեսին
-
ադրբեջանական նամականիշ
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Զոհրաբ Ըռքոյան, Խուդափերինի կամ Քարավազի պատմական կամուրջը Archived 2019-02-01 at the Wayback Machine.
- ↑ Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի։ ISBN 999 41- 48- 19-2, Էջ 312 Գևորգ Յազըճյան. ուխտագնացություն դեպի Հայաստանի ազատագրված տարածքներ, Հայեր, վերադարձեք հայրենիք։
- ↑ Թաթուլ Հակոբյան, Աստծո ջրամբարը. Խոդա Աֆարին Archived 2020-10-19 at the Wayback Machine.