Խոան Միրոյի հիմնադրամ (կատ.՝ La Fundació Joan Miró en Barcelona), ժամանակակից արվեստի թանգարան Բարսելոնայում։ Բացվել է 1975 թվականի հունիսի 10-ին Բարսելոնայում` մի շենքում, որ կառուցվել է Խոան Միրոյի ընկերոջ, Լե Կորբյուզիեի աշակերտ Ժոզեպ Լյուիս Սերտայի նախագծով։

Խոան Միրոյի հիմնադրամ
Տեսակպատկերասրահ, ավեստի հիմնադրամ և լեյբլ
Երկիր Իսպանիա[1][2]
ՏեղագրությունԲարսելոնա և Մոնժուիկ
ՎայրEdifici de la Fundació Joan Miró?
Ղեկավարության նստավայրEdifici de la Fundació Joan Miró
ՀասցեParc de Montjuïc 08038 Barcelona և Parc de Montjuïc, s/n, 08038 Barcelona, Spanien
Հիմնադրվել էհունիսի 10, 1975
ՀիմնադիրԽոակիմ Գոմիս
Այցելուներ425 067 մարդ (2016)[3] և 352 904 մարդ (2018)[4]
Կայքfmirobcn.org
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Խոան Միրոյի թանգարանի շենքը գտնվում է Մոնժուիկ բլրի լանջի բարձունքին, Ազգային պալատի հարևանությամբ, ուր տեղակայված է Կատալոնական արվեստի ազգային թանգարանը։ Զուսպ ձևավորումով ցուցասրահները կառուցված են քառակուսու տեսք ունեցող ներքին բակի շուրջը[5]։ Թանգարանի հավաքածուն բազմազան է և արտացոլում է նկարչի արվեստի տարբեր կողմերը։ Բազմամակարդակ շինություններում ներկայացված են 300 կտավ, 150 քանդակ, 9 տեքստիլ աշխատանք և ավելի քան 8.000 նկար` այդ թվում և' վաղ շրջանի գործերը, և' մեծ ճանաչում ունեցող, Միրոյի անհատական ոճի վառ դրսևորմամբ աշխատանքներ։ Միրոյի հիմնադրամում ներկայացված առավել հայտնի կտավներից են «Կինը գիշերով թռչունների երամի մեջ», «Թռչնի քնքշություն» կտավները։ Քանդակների մի մասը, այդ թվում` «Թռչնի գուրգուրանք» քանդակը, ներկայացված է երկրորդ հարկի բաց շքապատշգամբում[5]։

Առաջին հարկում կազմակերպվում են ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ, իսկ երկրորդ հարկի շքապատշգամբից բացվում է Բարսելոնայի անկրկնելի համայնապատկերը։

2002 թվականին Թանգարանի շենքն ստացել է Ամերիկյան ճարտարապետության ինստիտուտի Քառորդդարյա մրցանակը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. http://opendata-ajuntament.barcelona.cat/data/ca/dataset/visitants-museus-espais-exposicio/resource/4d594c1c-68c3-46fd-b00c-8a085603b4d6
  4. https://www.vilaweb.cat/noticies/la-fundacio-miro-rep-352-903-visitants-el-2018-un-7-menys-que-lany-anterior/
  5. 5,0 5,1 Хомбург, Эльке. «Барселона. Путеводитель». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոան Միրոյի հիմնադրամ» հոդվածին։