Խնձորյանի ոսկեբզեզ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Ոսկեբզեզներ
Տեսակ Խնձորյանի ոսկեբզեզ
Լատիներեն անվանում
Sphenoptera khnzoriani


Խնձորյանի ոսկեբզեզ (լատին․՝ Sphenoptera khnzoriani), ոսկեբզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ուռուցիկ, լայն ձվաձև, դեպի հետ կտրուկ նեղացող մարմնով և 17 մմ երկարությամբ միջին մեծության բզեզ է։ Թույլ պղնձակարմրավուն շողշողյունով ծածկույթները փայլուն են և բրոնզագույն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է միայն Վեդի քաղաքի շրջակայքից (Գոռավանի ավազուտներ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հավաքվել է ավազոտ անապատի, աղուտաբույսերի և օշինդրի գերակայությամբ հարակից քարքարոտ կիսաանապատի սահմանաեզրին։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։ Տիպային նմուշը հայտնաբերվել է հուլիսի վերջին[1]։

Պահպանություն խմբագրել

Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները պարզված չեն։ Հայտնի է մեկ նմուշ։

Վտանգ է հանդիսանում անասունների արածեցմամբ և մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.