Ոսկեբզեզներ
Chrysochroa rajah thailandica
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Ընտանիք Ոսկեբզեզներ
Լատիներեն անվանում
Buprestidae
Leach, 1815
Տիպիկ ներկայացուցիչներ
Подсемейства

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 114968
NCBI 50527


Ոսկեբզեզներ (լատ.՝ Buprestidae), բզեզների ընտանիք։ Հայտնի է 12 հազար, Հայաստանում՝ 200 տեսակ։ Հանդիպում են Տավուշի և Սյունիքի մարզերում, Արարատյան դաշտում։ Առավել տարածված են սև, դեղձենու, բարդու, փոփոխական և այլն, որոնք վնասում են ծառերը։ Հազվադեպ են Պալլասի, Սողոմոնի, գեղեցիկ ոսկեբզեզները։ Վերջին երկուսը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը 3-100 մմ է։ Ծածկույթներն ամուր են՝ վառ մետաղ, փայլով (այստեղից՝ անվանումը)։ Ունեն կարճ, սղոցաձև բեղիկներ, ամուր հոդավորված առաջնաև միջնակուրծք։ Փորիկը կազմված է 5 հատվածից, առաջին երկուսը միաձուլված են։

ԿենսակերպԽմբագրել

Ակտիվ են ցերեկը (առավելապես՝ ամռանը)։ Հանդիպում են կերաբույսերի ցողունի և ճյուղերի, որոշ մանր նաև ծաղիկների վրա։ Թրթուրները սպիտակ են, զարգանում են ծառերի կեղևի տակ։