Խմբերգչուհին (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածք

«Խմբերգչուհին» (ռուս.՝ Хористка), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։

Խմբերգչուհին
ռուս.՝ Хористка
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էհուլիսի 5 (17), 1886

Հրապարակումներ խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականի հուլիսի 18-ին, Օսկոլկի ամսագրի 14-րդ համարում։ Ի սկզբանե պատմվածքը կոչվել է «Երգիչը», լույս է տեսել Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Պատմվածքի վերամշակված տարբերակը ներառվել է «Ուղի-ճանապարհ» բարեգործական անթոլոգիայի մեջ։

Նախքան 1899-1901 թթ. Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված աշխատանքների երկրորդ հատորում ընդգրկելը, Չեխովը որոշ փոփոխություններ է արել տեքստում։ Աշխատանքը շտկելու ընթացքում Չեխովը փոխել է իր վերաբերմունքը հերոսուհու հանդեպ։ «Անառակ կնոջ կյանքի հումորային դրվագից նա ստացել է լիրիկական, վիրավորված մարդու տխուր պատմություն»[1]։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է հունգարերեն, գերմաներեն, լեհերեն և սլովակերեն։

Սյուժե խմբագրել

Մի օր երգչուհի Պաշայի ամառանոցում էր նրա երկրպագու Նիկոլայ Պետրովիչ Կոլպակովը։ Առեղծվածային այցելուն` մի կին, ընդհատեց ամառանոցում գտնվողների մտորումները։ Այդ կինը պահանջում էր տեսնել իր ամուսնուն, ով, իբր թաքնվում էր ամառանոցի մյուս սենյակում, ապա պահանջեց, որ Պաշան վերադարձնի այն բոլոր նվերները, որոնք նա ստացել էր նրանից. ամուսինը վերցրել և յուրացրել էր մեծ գումար։ Պաշան որոշեց նրան տալ իր ոսկյա ապարանջանը ու սուտակով մատանին։ Բայց դրանք այն զարդերը չէին։ Ի վերջո, տիկինը վերցրեց այդ և այլ զարդեր։

Այս ամենը կատարվում էր Կոլպակովի աչքերի առջև։ Տեսնելով երգչուհու նվաստացումը` Կոլպակովը բացականչում է. «Ո'չ, ես երբեք չեմ ների ինձ։ Չե'մ ների։ Հեռացի'ր ինձանից ... աղբ», բղավում էր նա գարշանքով։ «Նա ուզում էր ծնկի գալ և ... ում առջև»։ Քո առջև։ Օ՜, Աստված իմ»։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Хористка // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • «Научное слово», 1904, № 3, стр. 162.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Polotskaya E. A. Commentaries to Хористка. The Works by A. P. Chekhov in 12 volumes. Khudozhestvennaya Literatura. Moscow, 1960. Vol. 4, pp. 547—548

Արտաքին հղումներ խմբագրել