Խիոսի ամրոց (հուն․՝ Κάστρο της Χίου), միջնադարյան պաշտպանական ամրություն, որը գտնվում է Հունաստանի Խիոս կղզում գտնվող նույնանուն քաղաքում։ Կառուցվել է Խիոսում Բյուզանդական կայսրության սյուզերենության ներքո իշխող Խիոսի իշխանապետության կառավարիչների կողմից (վերջիններս Խաչակրաց արշավանքների շրջանակներում Ջենովայի հանրապետությունից ներթափանցել էին Հունական կղզիներ

Խիոսի ամրոց
Κάστρο της Χίου
Նկարագրություն
Տեսակպաշտպանական ամրություն
ՏեղագրությունԽիոս (քաղաք)
ՀասցեԽիոս, Հունաստան
Վարչական միավորՀյուսիսային Եգեյան կղզիներ
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կառուցված14-16-րդ դար
Օգտագործվան մեջՄիջնադար
Քարտեզ
Քարտեզ
 Chios Castle Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ամրոցը գտնվում է Խիոս կղզու գլխավոր նավահանգստի հարևանության՝ Եգեյան ծովի արևելյան առափնյակում։ Նախկինում այստեղ եղել է բնակելի տարածություն, որն էլ շրջապատված է քարե մեծ պատով (այն իր հերթին ունեցել է պաշտպանական նշանակություն)։ Ամրոցի շինարարական աշխատանքներն ընթացել են միջնադարյան ժամանակաշրջանում։ Պաշտպանական ամրության հիմքերը դրվել են 10-րդ դարում բյուզանդացիների կողմից, սակայն համալիրի հետագա ընդարձակումը և կառուցապատումը թվագրվում է Ջենովայի հանրապետության գերիշխանության ժամանակաշրջանին (14-16-րդ դարեր)։

Միջնադարյան համալիրի կարևորագույն օբյեկտներից մեկը Սուրբ Գևորգի եկեղեցին է[1]։ Սկզբնապես դավանաբանական առումով այն եղել է բյուզանդական ուղղափառ՝ թվագրվելով 10-11-րդ դարերին։ Այն հետագայում դարձել է ջենովական՝ անվանակոչվելով ի պատիվ Սան Դոմենիկոյի[1]։

Օսմանյան ծովակալ Փիյալե փաշայի կողմից կղզու գրավումից հետո (1566 թվական), եկեղեցու արևմտյան մասը վերածվել է մզկիթի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Dora Monioudi-Gavala, The Castle of Chios, Chios, 2001, p56
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիոսի ամրոց» հոդվածին։