Բացել գլխավոր ցանկը

Սյուզերենություն, գերապետություն, ֆեոդալիզմի դարաշրջանում պայմանագրով կարգավորվող անձնական հարաբերությունների հիերարխիական համակարգ սյուզերենի սենյորի և վասալի միջև։ Սյուզերենությունը ապահովում էր խոշոր ֆեոդալների (թագավոր, դուսքս, կոմս և այլն) քաղաքական (զինվորական, դատական և այլն) գերիշխանությունը։ Կենտրոնացված պետությունների առաջացմամբ իշխանության լիազորություններն աստիճանաբար անցան թագավորին։ Սյուզերենության ձևով են կառուցվել նաև միջազգային իրավական հարաբերությունները պետությունների միջև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 471 CC-BY-SA-icon-80x15.png