Խերսոնի ազգային տեխնիկական համալսարան

Խերսոնի ազգային տեխնիկական համալսարանը, բարձրագույն ուսումնական հաստատություն Ուկրաինայում, որն իրականացնում է մեքենաշինության, էլեկտրոնային, քիմիական, տեքստիլ։ Այն նաև երկրում միակ բուհն է, որը կադրեր է պատրաստում տեքստիլ արդյունաբերության ոլորտում։

Խերսոնի ազգային տեխնիկական համալսարան
Херсонський національний технічний університет
ՀապավումԽԱՏՀ
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսPer aspera ad astra
Հիմնադրված է1959
ՌեկտորՅուրի Նիկոլայի Բարդաչով
Ուսանողներ5 450
Դոկտորներ41
Պրոֆեսորներ37
Երկիր Ուկրաինա[1]
ՏեղագրությունԽերսոն
Հասցե73008 Խերսոն, Բերիսլավսկոյե խճուղի, 24
Կայքkntu.net.ua
Խերսոնի ազգային տեխնիկական համալսարան (Ուկրաինա)##
Խերսոնի ազգային տեխնիկական համալսարան (Ուկրաինա)
Խերսոնի ազգային տեխնիկական համալսարան, Ուկրաինա

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Խերսոնի ազգային տեխնիկական համալսարանը (ԽԱՏՀ) Հարավային Ուկրաինայի լավագույն համալսարաններից մեկն է, որի պատմությունը սկիզբ է առնում 1959 թվականից։ Սա բարձրագույն ուսումնական հաստատություն է IV մակարդակի հավատարմագրման։

Ռեկտորը։ Յուրի Նիկոլայի Բարդաչեվ - տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների վաստակավոր գործիչ։

Ուկրաինայի կառավարության նախարարների № 254 որոշմամբ Խերսոնի արդյունաբերական ինստիտուտի հիման վրա 1997 թվականի մարտի 24-ին հիմնադրվել է Խերսոնի պետական տեխնիկական համալսարանը։ Ուկրաինայի նախագահի № 1403/2004 - ից 15.11.2004 հրամանագրի հիման վրա Խերսոնի պետական տեխնիկական համալսարանին շնորհվել է ազգային կարգավիճակ։

ԽԱՏՀ կրթական-գիտական կառուցվածքը ներառում է նախաբուհական, բուհական և հետբուհական կրթություն։ Մինչհամալսարանական կրթություն. մինչհամալսարանական ուսուցման կենտրոն (նախապատրաստական դասընթացներ, նախապատրաստական բաժին), ֆիզիկատեխնիկական լիցեյներ (8-11-րդ դասարաններ)։

Բուհական կրթություն. մեքենաշինության, տեխնոլոգիաների և դիզայնի, կիբեռնետիկայի, տնտեսագիտության, միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետներ; տարածաշրջանային 6 ֆակուլտետներ(Արմյանսկ, Յալթա, Թեոդոսիա, Կախովկա, Գենիչեսկ, Կերչ); տնտեսա-տեխնոլոգիական տեխնիկում։

Հետդիպլոմային կրթություն. մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման ֆակուլտետ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա։ ԽԱՏՀ-ն պատրաստում է մասնագետներ 29 մասնագիտությունների համար՝ բակալավրի, մասնագետի և մագիստրոսի կրթական և որակավորման մակարդակներում։ Տնտեսա- տեխնոլոգիական տեխնիկումը պատրաստում է կրտսեր մասնագետներ չորս մասնագիտությունների համար։

Վերջին տարիներին սկսվել է մասնագետների պատրաստում՝ «դիզայն», «էներգիայի ոչ ավանդական աղբյուրներ», «թարգմանություն» մասնագիտություններով։

Համալսարանում գործում են երկու մասնագիտացված գիտնականների խորհուրդներ, որոնք ընդունում են 3 մասնագիտությունների գծով ատենախոսությունների պաշտպանություն։ Տրվում են ամսագրեր. «ԽԱՏՀ լրաբեր», «Ավտոմատիկա։ Ավտոմատացում։ Էլեկտրատեխնիկական համալիրներ և համակարգեր», «թեթև և տեքստիլ արդյունաբերության խնդիրներ»։

Համալսարանի ենթակառուցվածքը ներառում է հետևյալ հիմնական օբյեկտները. ուսումնամեթոդական համալիրների և տնտեսա-տեխնոլոգիական տեխնիկումի համալիր; համալսարանի տարածաշրջանային ստորաբաժանումների ուսումնա-լաբորատոր մասնաշենքերի համալիրներ; սպորտային համալիր; ուսուցիչների համար տներ; ընտանեկան բժշկի ուսանողական ամբուլատորիա։ Ուսանողների տրամադրության տակ են ուսանողական գրադարան, 13 համակարգչային դասասենյակներ, մասնագիտացված լաբորատորիաներ։

Պատմություն

խմբագրել

1959 թվականին Խերսոնի բամբակյա կոմբինատում աշխատող հեռակա ուսուցմամբ մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ քաղաքում կազմակերպվեց Կիևի թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտի ուսումնախորհրդատվական կետը։

1960 թվականին ՈՒԽԿ-ի հիման վրա ստեղծվել է ընդհանուր տեխնիկական ֆակուլտետ (ԸՏՖ)։

1961 թվականին Ուկրաինայի ԽՍՀ բարձրագույն կրթության նախարարության կարգադրության համաձայն, Խերսոնի ԸՏՖ-ը տեղափոխվել է Օդեսայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան սննդի արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտ (ՕՍԱՏՏ)։

1962 թվականին Խերսոնի ԸՏՖ-ին միացվեց երեկոյան տեքստիլ տեխնիկումը և վերափոխվեց Օդեսայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնաճյուղի՝ երկու ֆակուլտետներով՝ մեխանիկայի և ընդհանուր տեխնիկական։ Այդ ժամանակվանից Խերսոնի մասնաճյուղը սկսեց զարգանալ չափազանց արագ։

1970-ական թվականներին ինժեներների պատրաստումն իրականացվել է հինգ ֆակուլտետներում՝ ութ մասնագիտությունների գծով։ Բացի այդ, մասնաճյուղում կար նա& ասպիրանտուրա1

1980 թվականի դեկտեմբերին ՕՍԱՏՏ-ի մասնաճյուղի բազայի վրա բացվեց Խերսոնի արդյունաբերական ինստիտուտը։

1997 թվականին Խերսոնի պետական տեխնիկական համալսարանը ստեղծվել է Խերսոնի արդյունաբերական ինստիտուտի հիման վրա (Ուկրաինայի Նախարարների կաբինետի 1997 թվականի մարտի 24-ի N 254 որոշում)։ Ուկրաինայի նախագահի 2004 թվականի նոյեմբերի 15-ի N 1403/2004 հրամանագրով Խերսոնի պետական տեխնիկական համալսարանին շնորհվել է ազգային կարգավիճակ։

Ֆակուլտետներ

խմբագրել
  • Տնտեսագիտական ֆակուլտետ
  • Կիբեռնետիկայի և համակարգային ճարտարագիտության ֆակուլտետ
  • Մեքենաշինության ֆակուլտետ
  • Տեխնոլոգիաների և դիզայնի ֆակուլտետ
  • միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ
  • հեռակա և հեռավար ուսուցման ֆակուլտետ

Մասնաշենք

խմբագրել
 
ХНТУ (մարզադահլիճ) 2014-03-01 00-35

ԽԱՏՀ նյութատեխնիկական բազան բաղկացած է 7 ուսումնական մասնաշենքերից, գիտատեխնիկական գրադարանից, համակարգչային կենտրոնից, երեք հանրակացարաններից, ճաշարանից, բուֆետից, սպորտային համալիրներից, Դնեպրի հանգստի բազայից, ուսանողական պոլիկլինիկայից։

Ուսանողական ինքնակառավարում

խմբագրել

Համալսարանում գործում է ուսանողական ինքնակառավարման մարմինը՝ ուսանողական խորհուրդը (ղեկավար՝ Անտոն Լուցենկո, 3-րդ կուրս)։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • 2009 թվականին համալսարանի ուսանողական խորհրդի ղեկավարի ընտրության ժամանակ թեկնածու Սվետլանա Ուսանևան խոստացավ հասնել ԽԱՏՀ-ի տարածքում աստիճանակարգման հուշարձանի տեղադրմանը, բայց դա մինչ այժմ տեղի չի ունեցել[փա՞ստ]։
  • Համալսարանի ուսանողական խորհուրդը, 2010 ուսումնական տարվա սկզբին, ԽԱՏՀ-ի ուսանողների և շրջանավարտների արհմիության հանձնաժողովի հետ միասին համատեղ ձեռք են բերել ավելի ցածր գներ՝ հանրակացարաններում տեղավորվելու համար։ Նկատի ունեցեք, որ գների բարձրացումը բխել է ոչ թե համալսարանի կառավարման, այլ հենց ՋԷԿ-ի կողմից[փա՞ստ]։
  • Համալսարանն ունի եկեղեցիների ցանց, մասնավորապես, Կիևի պատրիարքարանի Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու մասնաճյուղ, որը օծել է համալսարանի առաջին մասնաշենքը [փա՞ստ]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել