Խեսուս «Չույ» Ասևես (իսպ.՝ Jesus “Chuy” Aceves 1968, Չալմա, Սակատեկաս), մեքսիկացի տղամարդ, ով տառապում է եզակի անոմալ հիվանդությամբ՝ հիպերտրիխոզով։ Հիպերտրիխոզը հիվանդություն է, որն արտահայտվում է մազերի աճի առատությամբ, բնորոշ չէ մաշկի տվյալ հատվածին և չի համապատասխանում սեռին և/կամ տարիքին։

Խեսուս Ասևես
Ծնվել է1968
ԾննդավայրՉալմա, Սակատեկաս
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունկրկեսի դերասան

Խեսուսը ծնվել է Մեքսիկայի Սակատեկաս նահանգի Լորետո շրջանում։ Նա եղել է ընտանիքի երկրորդ անդամը, ով տառապել է այս եզակի հիվանդությամբ։ Նրա դեմքը պատված է մազերով, որի պատճառով նրան նմանեցնում են լեգենդար Մարդագայլին կամ էլ որոշների կարծիքով՝ կապկամարդուն։ Կրկեսի արտիստը ամուսնացած է և ունի երկու դուստր, որոնցից մեկը նույնպես ունի այս «առանձնահատկությունը»։ Նրա քույրը` Լիլին, նույնպես ծնվել է այս հիվանդությամբ։ Վերջինս ամուսնացած է, ունի մեկ որդի և աշխատում է Մեխիկոյի ոստիկանական բաժանմունքներից մեկում։ Ընտանիքում շատերը հավատում են, որ իրենք լեգենդար Խուլիա Պաստրանայի ժառանգներն են, ով ստացել էր «կապիկների դուստր» մականունը[1]։

2005 թվականին Ասևեսը առաջին անգամ սափրվել է ԲիԲիՍիի «Հեշտ չէ լինել գայլ տղա» (անգլ.՝ It’s Not Easy Being a Wolf Boy) փաստագրական ֆիլմում[2]։ Նա սափրվել էր՝ հույս ունենալով ստանալ մշտական աշխատանք իր բնակավայրում և երկարատև ժամանակով չլքել ընտանիքը։ Սակայն մշտական աշխատանքի համար վճարվող աշխատավարձը այդքան բարձր չէր, որքան գարշելիների շոուում կամ կրկեսում ստացած վարձատրությունը։ Ներկայումս Չույը աշխատում է «Վարգաս» կրկեսի կուլիսներում։

2007 թվականին Չույը ներառվել է Գինեսի ռեկորդների և Ripley’s Believe It or Not! գրքերում։

Աշխատանքը հեռուստատեսությունում խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս Super sabado sensacional Մարդագայլ
2003 ս Ripley’s Believe It or Not! Չույ
2004 ս Մարդկային մուտանտներ Human Mutants Չույ
2005 ֆ Հեշտ չէ լինել գայլ տղա It’s Not Easy Being a Wolf Boy կամեո
2005 ս Medical Incredible կամեո
2006 ս The Maury Povich Show կամեո
2008 ֆ Sideshow Still Alive Չույ
2008 ս The World's... and Me կամեո
2008 ս Weird, True & Freaky կամեո
2014 ֆ Chuy, El hombre lobo Չույ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. McCrum, Kirstie (2015 թ․ սեպտեմբերի 1). «'Wolf Man' shares the tortured story of his life and his family». mirror. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  2. Lentati, Sara (2015 թ․ սեպտեմբերի 1). «The struggles of the world's hairiest family». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել