Խեժափիճի ճապոնական
Խեժափիճի ճապոնական | |
Խեժափիճի ճապոնական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Սոճազգիներ (Pinaceae) |
Ենթաընտանիք | Խեժափիճայիններ (Laricoideae) |
Ցեղ | Խեժափիճի (Larix) |
Տեսակ | Խեժափիճի ճապոնական (L. kaempferi) |
Միջազգային անվանում | |
Larix kaempferi | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Խեժափիճի ճոպանական (լատին․՝ Larix leptolepis Gord), սոճազգիների ընտանիքի, խեժափիճի ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելԽոշոր ծառ է՝ մինչև 30-35 մ բարձրությամբ և 50-100 սմ բնի տրամագծով։ Երիտասարդ ընձյուղները ձմռան սկզբում բաց գորշադեղնավուն են, կապտավուն խավով, խիտ աղվամազով ծածկված կամ մերկ։ Երկամյա շիվերը կարմրագորշավուն են։ Բնի կեղևը համեմատաբար բարակ է, երկարավուն ճաքերով, անջատվում է բարակ շերտերով։ Փշատերևները բութ են, 15 մմ (հազվադեպ 50) երկարությամբ, կապտավուն, կապտականաչ, աշնանը դեղին։ Տերևաթափը տեղի է ունենում նոյեմբերի սկզբին (ավելի ուշ՝ քան սիբիրյան խեժափիճունը)։ «Ծաղկաբույլերը» դեղնավուն և կարմրականաչավուն են։ Պտղաբերում է 15-20 տարեկան հասակում։ Ծաղկում է ապրիլի վերջին՝ տերևների բացման հետ միասին։ Կոները կլորա-օվալաձև են, 20-35 մմ երկարությամբ, կազմված 45-50 (երբեմն 70) թեւիուկներից, որոնք դասավորված են 5-6 շարքերով։ Սերմնային թեփուկները նուրբ են, փխրուն, դեպի դուրս թեքված եզրով, բաց կարմրաշագանակագույն, ծածկված կարճ աղվամազով։ Ծածկող թեփուկները կիսով չափ կարճ են սերմնայիններից, ձվաձև են, սրածայր, դարչնակարմրավուն։ Սերմերը ունեն 3-5 մմ երկարություն, փայլուն, դարչնագույն թևիկով։ 1000 սերմի քաշը կազմում է 3,7-4,6 գ։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Հոնդոյի լեռներում, անտառի վերին գոտում, 1600-2700 մ բարձրության վրա։ Աճում է լեռնալանջերին, որպես մաքուր տնկարկ կամ անտառներ է կազմում տարատերև թսուգայի, սոճիների, եղևինների, կեչիների և այլ ծառատեսակների, իսկ ավելի ցածր գտնվող անտառներում՝ կաղնու, բոխու, հաճարենու հետ։ Անտառի վերին գոտում ցածրաաճ է։ Մասսայական կարգով մշակվում է ճապոնիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Չափազանց արագաաճ տեսակ է։ Լավ է աճում ցուրտ և չոր պայմաններում։ Ուշ գարնանային սառնամանիքներից չի տուժում։ Ստվերավորումը ավելի լավ է տանում, քան խեժափիճու մնացած տեսակները։
Կիրառություն
խմբագրելՀատկապես լավ է աճում խոնավ, հզոր կավային և ավազային հողերում։ Ճապոնիայում մշակվում է նաև որպես սենյակային թզուկ բույս։ Հայաստան է ներմուծված 1950 թվականին։ Ներկայումս հատուկենտ օրինակներ կան Վանաձորում, Իջևանում և Երևանում։ Օգտագործվում է նաև կանաչապատման նպատակներով։ Որպես դիմացկուն և քչապահանջ ծառատեսակ լայն կիրառում պետք է ստանա ոչ միայն կանաչապատման, այլ նաև անտառապատման բնագավառում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 45։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեժափիճի ճապոնական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեժափիճի ճապոնական» հոդվածին։ |