Խեժափիճի եվրոպական
Խեժափիճի եվրոպական | |
![]() Խեժափիճի եվրոպական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Սոճազգիներ (Pinaceae) |
Ենթաընտանիք | Խեժափիճայիններ (Laricoideae) |
Ցեղ | Խեժափիճի (Larix) |
Տեսակ | Խեժափիճի եվրոպական (L. decidua) |
Միջազգային անվանում | |
Larix decidua | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Խեժափիճի եվրոպական (լատ.՝ Larix decidua), սոճազգիներ ընտանիքի, խեժափիճի ցեղի բույս։
ՆկարագրությունԽմբագրել
Խոշոր ծառեր են՝ 30-50 մ բարձրությամբ և 80-150 սմ բնի տրամագծով: Աճում են չափազանց արագ: Փշատերևները ունեն 10-40 մմ երկարություն և 0,6-1,6 մմ լայնություն, բաց կանաչավուն են, հաճախ կապտավուն երանգով, կարճացած ընձյուղների վրա դասավորված են 20-40-ական փնջերով: Կոները ձվաձև են կամ երկարավուն-ձվաձև, 20-60 մմ երկարությամբ, գորշավուն, կազմված 6-8 շարքերով, դասավորված 45-70 թեփուկներից: Սերմնային թեփուկները թեթևակի կերպով դեպի դուրս են փքված, մեջքի կողմում ունեն երկայնակի շերտեր, ամբողջական են, ալիքաեզր, մերկ կամ թեթևակիորեն պատած մազմզուկներով: Ծածկող թեփուկները օվալաձև են, երկար, սուր ծայրերով, որոնք դուրս են գալիս սերմնային թեփուկի սահմաններից:
ՏարածվածությունԽմբագրել
Տարածված է Ալպերում և Կարպատյան լեռներում: Աճում է հիմնականում 1000-2500 մ բարձրության վրա, գլխավորապես լավ լուսավորված, նոսր տնկարկներում: Ապրում է մինչև 500 տարի: Արմատային համակարգը առանցքային է՝ խորը գնացող: Հաճախ տուժում է ուշ գարնանային ցրտահարություններից, ինչպես նաև վնասատուներից և հիվանդություններից: Վատ է տանում հողի ճահճացումը: Չափազանց լուսասեր է: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ: Լավ է դիմանում քաղաքի յուրահատուկ պայմաններին և հատկապես ծխին ու գազին: Երևանում հանդիպում է ընդամենը մի քանի օրինակ, ընդ որում ամենախոշորը 28 տարեկան հասակում ունի 3 մ բարձրություն՝ 15 սմ բնի տրամագիծ: Աճը խիստ ճնշված է:
ԿիրառությունԽմբագրել
Էկոլոգիական խումբը՝ V: Խորհուրդ է տրվում լայնորեն փորձարկել մեր հանրապետության պայմաններում: Մշակության հավանական շրջանները՝ 7, 9-10, 19-20[1]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 47։