Խեդենեկ Ա Արծրունի
Խեդենեկ Ա Արծրունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 10-ից - 11-րդ դար), Մեծ իշխան և վերակացու Վասպուրականում, Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունու ազգականը։ Խեդենեկ Ա-ն սերվում էր Արծրունիների իշխանական տոհմի ճյուղերից մեկից և հիմք է դրել միայն պատմագիտության մեջ կիրառվող Խեդենեկյանների իշխանական տոհմին։
Խեդենեկ Ա Արծրունի Խեդենեկ Ա (Խեդենիկ) | ||
Արծրունիների զինանշանը | ||
| ||
---|---|---|
11-րդ դար | ||
| ||
11-րդ դար | ||
Նախորդող | հիմնվել է | |
Հաջորդող | Թոռնիկ Ա Արծրունի | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | անհայտ | |
Ծննդավայր | Վասպուրականի թագավորություն | |
Վախճանի օր | անհայտ | |
Դինաստիա | Արծրունիներ | |
Զավակներ | Թոռնիկ Ա Արծրունի[1][2], Դավիթ եպիսկոպոս[1], Ստեփփանոս եպիսկոպոս[1] |
Վասպուրականի թագավորության վերացում
խմբագրելԲյուզանդական նենգ քաղաքականության որոգայթն ընկած Սենեքիմ Արծրունին դեսպանություն է ուղարկում Կոստանդնուպոլիս, որդու՝ Դավթի գլխավորությամբ, և ընդունում է Բարսեղ Բ-ի պարտադրած ծանր պայմանագիրը՝ կայսրությանը զիջել Վասպուրականը (8 քաղաք, 72 բերդ, 4 հազար գյուղ) և 1021 թվականին իր արքունիքով, մերձավորներով ու զորքով (մոտ 70—80 հազար մարդ) գաղթում է Սեբաստիա, որը ճանաչվել է Արծրունիների ժառանգական տիրույթը։ Սենեքերիմ Արծրունու գաղթից հետո Խեդենեկ Ա-ն գրավում է Ամյուկ (Ամիւկ) բերդը և իշխում նրա շրջակայքի վրա[3]։ 1021 թվականի արտագաղթից հետո Վասպուրականի «մեծ իշխան և վերակացու» է հիշվում Խեդենեկ Ա-ն (Խեդենիկ), որին հաջորդում է որդին՝ Թոռնիկը[2]։
Ընտանիքը
խմբագրելԸստ Մեսրոպ Մաքսուդյանի «Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա)»-ի Խեդենեկ Ա-ի որդիներն են՝ իշխան Թոռնիկ Ա Արծրունին, Դավիթ և Ստեփաննոս եպիսկոպոսները
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 507
- «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, Դ. ժբ.