Խտըրպեկ
Խտըրպեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Պելյանի գավառակում։
Գյուղ | ||
---|---|---|
Խտըրպեկ | ||
Խտըրպեկ | ||
Վարչական տարածք | Կիլիկիա | |
Երկրամաս | Պելյանի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▲753 մարդ (2023)[1] | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 և TRS? | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը տարածված է բերրի և ջրառատ վայրում։ 1913 թվականին ուներ 195 տուն (1150 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մետաքսագործությամբ։ Մշակում էին նարինջ, ձիթապտուղ։ Արտահանում էին մետաքսաթել, փայտե շերեփ-գդալներ, աղամաններ։ Գյուղում կար երկու եկեղեցի՝ կից վարժարաններով։
Պատմություն
խմբագրելԽդրբեկը 1915 թվականին Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերին մասնակցած յոթ գյուղերից մեկն էր։ 1924 թվականին, երբ կազմակերպվեց Մուսա լեռան գյուղախումբը, Խդրբեկը դարձավ նրա վարչական կենտրոնը, որտեղ նստում էր գավառապետը (ազգությամբ՝ հայ)։ 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, երբ Ֆրանսիան Ալեքսանդրետի սանջակը հանձնվեց Թուրքիային, Խդրբեկի հայ բնակիչները գաղթեցին Սիրիա, ապա՝ Լիբանան, որտեղից նրանց զգալի մասը 1946-1947 թվականների մեծ հայրենադարձության ժամանակ ներգաղթեց Խորհրդային Հայաստան։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 44)։ |