Խարապան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի ձախ կողմում` հին Արշամաշատ քաղաքի ավերականերից հյուսիս։

Գյուղ
Խարապան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԲալուի գավառակ
Այլ անվանումներՂարապան
Ազգային կազմքրդացած հայեր
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Ըստ ավանդության Տիգրան Մեծը իր վերջին ճակատամարտը Լուկոլոսի հետ մղել է Խարապան գյուղի տարածքում։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 145 տուն` 725 քրդացած հայ բնակչով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

XX դարի սկզբին Խարապանի տարածքում երևում էին նախկին ավանի իշխանական երեք ամրոցների և յոթ եկեղեցիների փլատակները[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 695

Աղբյուրներ խմբագրել