Խարալամբոս Լիկոյաննիս (հունարեն՝ Χαράλαμπος Λυκογιάννης, հոկտեմբերի 22, 1993(1993-10-22)[1][2], Պիրեյոս, Ատիկա, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, «Կալյարի» ակումբի և Հունաստանի հավաքականի պաշտպան։

Խարալամբոս Լիկոյաննիս
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1993(1993-10-22)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Պիրեյոս, Ատիկա, Հունաստան
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Կալյարի
Համար 22
Պատանեկան կարիերա
2007-2011 Հունաստան Օլիմպիակոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2015 Հունաստան Օլիմպիակոս 4 (0)
2013-2014  Հունաստան Լևադիակոս 21 (0)
2014-2015  Հունաստան Էրգոտելիս 22 (1)
2016-2017 Ավստրիա Շտուրմ 71 (6)
2018– Իտալիա Կալյարի 11 (0)
Ազգային հավաքական
2007-2009 Հունաստան Հունաստան (մինչև 17) 9 (0)
2011-2012 Հունաստան Հունաստան (մինչև 19) 12 (1)
2012-2015 Հունաստան Հունաստան (մինչև 21) 13 (0)
2017- Հունաստան Հունաստան 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 7 հուլիսի, 2018:

Ակումբային կարիերա խմբագրել

Լիկոյաննիսն իր հարազատ քաղաքի «Օլիմպիակոս» ակումբի սան է։ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին Չեմպիոնների լիգայի՝ ֆրանսիական «Մոնպելիե» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Խարալամբոսը կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում[3]։ Հոկտեմբերի 29-ին Սոլոնիկիի «Արիս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը հունական Սուպերլիգայում[4]։ Նորամուտային մրցաշրջանի արդյունքում Լիկոյաննիսը դարձել է Հունաստանի չեմպիոն և գավաթակիր։

2013 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Խարալամբոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Լևադիակոս» ակումբ։ Օգոստոսի 26-ին «Էրգոտելիս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմում[5]։

2014 թվականի ամռանը Լիկոյաննիսը նորից վարձավճարով տեղափոխվել է նոր ակումբ, որը եղել է «Էրգոտելիսը»։ Օգոստոսնի 25-ին «Պանիոնիոս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմում[6]։ Օգոստոսի 28-ին «Պանետոլիկոս» ակումբի դեմ խաղում Խարալամբոսը խփել է առաջին գոլն «Էրգոտելիսի» կազմում[7]։ 2015 թվականին Լիկոյաննիսի պայմանագրի ժամկետը լրացել է, և խաղացողն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ավստրիական «Շտուրմ» ակումբ։ Նոյեմբերի 7-ին՝ «Ռիդ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը ավստրիական բունդեսլիգայում[8]։ 2016 թվականի նոյեմբերի 27-ին Վիեննայի «Ռապիդ» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Խարալամբոսը խփել էիր առաջին գոլը «Շտուրմի» կազմում[9]։

2018 թվականի սկզբին Լիկոյաննիսը տեղափոխվել է իտալիական «Կալյարի» ակումբ՝ կնքելով պայմանագիր 4 տարի ժամկետով[10]։ Հունվարի 28-ին «Կրոտոնե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն Իտալիայի առաջնությունում[11]։

Միջազգային կարիերա խմբագրել

2012 թվականին Լիկոյաննիսը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մրցանակակիր Էստոնիայում։ Մրցաշարի ընթացքուն նա խաղացել է Անգլիայի[12], Էստոնիայի[13] և երկու անգամ Իսպանիայի[14][15] պատանելան հավաքականների դեմ։ Անգլիացիների դեմ հանդիպման ժամանակ Խարալամբոսը գոլ է խփել։ 2013 թվականին Հունաստանի երիտասարդական հավաքականի կազմում Լիկոյաննիսը մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Թուրքիայում։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Մեքսիկայի[16] և Պարագվայի[17] երիտասարդական հավաքականների դեմ։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Օլիմպիակոս»

Միջազգային   Հունաստան (մինչև 19)

  •   Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մրցանակակիր – 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Մոնպելիե VS. Օլիմպիակոս Պիրեյ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 24.
  4. «Արիս Սոլոնիկի VS. Օլիմպիակոս Պիրեյ 2:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 29.
  5. «Էրգոտելիս VS. Լևադիակոս 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 26.
  6. «Պանիոնիոս VS. Էրգոտելիս 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 25.
  7. «Էրգոտելիս VS. Պանետոլիկոս 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 28.
  8. «Շտուրմ VS. Ռիդ 3:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 7.
  9. «Ռապիդ Վիեննա VS. Շտուրմ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 27.
  10. ««Кальяри» купил защитника сборной Греции Ликоянниса» (ռուսերեն). sports.ru. 2018 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  11. «Կրոտոնե VS. Կալյարի 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունվարի 28.
  12. «Անգլիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 12.
  13. «Էստոնիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 6.
  14. «Իսպանիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 15.
  15. «Հունաստան (մինչև 19) VS. Իսպանիա (մինչև 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 3.
  16. «Մեքսիկայի (մինչև 20) VS. Հունաստան (մինչև 20) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 22.
  17. «Հունաստան (մինչև 20) VS. Պարագվայ (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 28.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարալամբոս Լիկոյաննիս» հոդվածին։