Խաչված ձեռքերով կինը (իսպ.՝ Mujer con brazos cruzados, ֆր.՝ Femme aux Bras Croisés), իսպանացի և ֆրանսիացի Պաբլո Պիկասոյի կտավը, որը նա նկարել է յուղաներկով կտավի վրա (1902)։ Կապույտ շրջանի նկարների է։ Չափսերը 81,3 х 58,4 սմ է։ Գտնվում է մասնավոր հավաքածուի մեջ[3]։

Խաչված ձեռքերով կինը
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1901
հավաքածուանհայտ
սեփականատերՍթայն Գերտրուդ[1], Hugo Moser?, Jacques Seligmann & Company? և Chauncey McCormick?[2]
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Պատկերը կապված է Փարիզի Սեն-Լազար կանանց բանտ այցելելուց հետո Պիկասոյի իրական տպավորությունների հետ, որտեղ հիմնականում մարմնավաճառներ են եղել` հասարակաց տներում նրանց ձերբակալվելուց հետո[4][5]։ Կտավում պատկերված է հասարակ հագուստով կին։ Նա, կարծես, մոլորված է և ցանկանում է պաշտպանել իրեն՝ իր փորի վրա խաչված ձեռքերով։ Ենթադրվում է, որ կինը Սեն-Լազար բանտային հիվանդանոցի հիվանդ է։ Գրող Անտոնինա Վալանտենը «Պաբլո Պիկասո» գրքում գրել նրա մասին` որպես բանտարկյալի, որը վերջերս փորձել է ինքնասպան լինել։

Նա ունի դատարկ, բացակա հայացք, ինչպես այն բոլոր դժբախտ կանանց մոտ, ովքեր հայտվել են Սեն-Լազարում 1900-ական թվականների սկզբին[6]։

Կտավում գերակշռում են կապույտ երանգները, որոնք խորհրդանշում են մելանխոլիա և տխրություն։ Պատկերման ոճի շնորհիվ, որում միավորվում են կնոջ դեմքի արտահայտությունն ու նրա դիրքը, Պիկասոն կարողանում է փոխանցել կերպարի ճնշված հոգեկան դրությունը։

Ձեռքբերման պատմություն խմբագրել

Ժամանակակից արվեստը հանրայնացնող ամերիկացի գրող Գերտրուդ Սթայնը Փարիզում նկարը ձեռք է բերել անմիջապես Պաբլո Պիկասոյից։ 1936 թվականից նրա աշխատանքը պահվել է Չոնսի Բրուքս Մաքկորմիկի ընտանիքում։ Ընտանիքը այն տվել է Չիկագոյի արվեստի ինստիտուտին։ 2000 թվականի նոյեմբերի 8-ին Նյու-Յորքում «Խաչված ձեռքերով կինը» նկարը աճուրդով վաճառվել է «Քրիստիսին»` 55,006 միլիոն դոլարով, ինչը դարձրել է նրան այդ ժամանակների ամենաթանկարժեք նկարներից մեկը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20230615084707/https://www.christies.com/lot/lot-1917887
  2. Picasso: Forty Years of His Art / A. H. BarrMoMA, Art Institute of Chicago, 1939.
  3. 3,0 3,1 «Pablo Picasso (1881-1973). Femme aux bras croisés». Christies. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. «Pablo Picasso's Blue Period - 1901 to 1904». Pablo Picasso.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Saint-Lazare: Women in Prison». Victorian Paris. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. Vallentin, Antonina (1957). Pablo Picasso. A. Michel. p. 69