Խաչիկ Մուշեղյան
հայ պատմաբան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուշեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ (Խաչատուր) Արտաշեսի Մուշեղյան (սեպտեմբերի 20, 1919[1], Ալեքսանդրապոլ, Հայաստան[1] - նոյեմբերի 5, 1992[2], Երևան, Հայաստան[3]), հայ խորհրդային դրամագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1976)։
Խաչիկ Մուշեղյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1919[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Հայաստան[1] |
Մահացել է | նոյեմբերի 5, 1992[2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Շահումյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան (1948)[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1976) |
Մասնագիտություն | դրամագետ |
Աշխատավայր | Հայաստանի Պատմության Թանգարան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1948 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ 1943-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1955 թվականից՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի դրամագիտության բաժնի վարիչ։ Ուսումնասիրել է Հայաստանում գտնված դրամական հին գանձերը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընդունված դրամակշռային համակարգերը (վաղ ժամանակներից մինչև ուշ միջնադար)[4]։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով։
Աշխատություններ
խմբագրել- Հայոց պատմության դրամագիտականը։ История нумизматики Армении, 1997: տիտղթ. (Խ. Մուշեղյան); վերջ. (Մուշեղյան Խաչատուր)[5]
- Ծրագիր հայկական դրամագիտության (Պատմաբ., հնէաբ., ազգագր., արևելագետ. համար), 1967 ։ տիտղթ. (Խ.Ա. Մուշեղյան)
- Դրամական շրջանառութիւնը Հայաստանում (Սկզբից մինչեւ Ժ. դար Յ.Ք.Ի), 1979 ։ տիտղթ. (Խ.Ա. Մուշեղեան)
- Денежное обращение Двина по нумизматимческим данным = Դվինի դրամական շրջանառությունը դրամագիտության տվյալներով, 1962 ։ т.л. (Х.А. Мушегян); конц. (Мушегян Хачатур Арташесович)
- Портреты армянских царей эпохи эллинизма, 1978 : т.л. (Х. Мушегян); конц. (Мушегян Хачатур)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 82.
- ↑ 2,0 2,1 2,2 https://hush.am/index.php?route=product/hush&grave_id=hush70097655edc1452
- ↑ Խաչիկ Մուշեղյան (1919-1992)
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
- ↑ Մուշեղյան, Խաչատուր Արտաշեսի (1997). История нумизматики Армении. Անահիտ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Մուշեղյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 82)։ |