Խաչիկ Բադալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ (Ռազմիկ) Արմենակի Բադալյան (հուլիսի 28, 1940, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (2015)։
Խաչիկ Բադալյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրել1960-1962 թվականներին սովորել է Լենինականի Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում։ 1962 թվականից Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։ 1989-1995 թվականներին ստեղծագործել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Խորհրդային տարիներին ղեկավարել է մի շարք ինքնագործ խմբեր և ներկայացումներով հանդես է եկել համամիութենական տարբեր փառատոներում՝ արժանանալով դափնեկրի կոչման։ Մարմնավորել է 100-ից ավելի դերեր[1]։
Ներկայացումներ
խմբագրել- Ալեքսանդր Շիրվանզադե «Չար ոգի» - Մուրադ
- Նիկոլայ Գոգոլ «Ռեվիզորը» - Խլեստակով
- Հակոբ Պարոնյան «Շողոքորթը» - Թադե
- Երվանդ Օտյան «Խնդանք անցնինք» - Սիսակ
- Գաբրիել Սունդուկյան «Խաթաբալա»- Իսայի
- Գաբրիել Սունդուկյան «Քանդած օջախ»- Գիժ
- Մոզի Ի. Դրուցե «Սրբության Սրբոց» - Կելի
- Ալեքսանդր Օստրովսկի «Անտառը» - Պյոտր
- Ուիլյամ Շեքսպիր «Տիտոս Անդրոնիկոս» - Մեծ որդի
- Ժիրայր Անանյան «Իմ տունը քո տունը չէ»- Սերոբ
- Բերտոլդ Բրեխտ «Կուրաժ մայրիկը»- Այլիֆ
- Վիլյամ Սարոյան «Մի գնա բարկացած» - Քառակուսի
- Դյուրենմաթ «Հերակլեսի չիրագործված սխրանքը» - Ավգիաս արքա
- Պերճ Զեյթունցյան «Անավարտ մենախոսություն»- Համո
- Թ. Ուլիամս «Ապակե գազանանոց»- Թոմ
- Գ. Սարգսյան «Մեսրոպ Մաշտոց» - Մեսրոպ Մաշտոց
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1989)
- Մովսես Խորենացու մեդալ (2009)[2]։
- ՀԹԳՄ Ոսկե մեդալ (2013)
- ՀՀ ժողովրդական արտիստ (2015)[3]