Խաչիկ Բաբայան (ջութակահար)

Խաչիկ Բաբայան (անգլ.՝ Khachik Babayan), (1956, Թավրիզ, Իրան), իրանահայ ջութակահար։ Նա Մանուկ Բարիքյանի աշակերտն էր[1]։

Խաչիկ Բաբայան
Ծնվել է1956
Թավրիզ, Իրան
Երկիր Իրան
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներջութակ
ԿրթությունԵրաժշտության թագավորական ակադեմիա

Կյանք խմբագրել

Խաչիկ Բաբայանը ծնվել է 1956 թվականին, Իրանի Թավրիզ քաղաքում։ Նա սկսել է ջութակ նվագել 4 տարեկանից։ Յոթ տարեկանում նա սկսել է ջութակ պարապել ջութակի իր առաջին ուսուցչի` Զավեն Եդիգարյանի հետ։ 1972 թվականին ընդունվել է Թեհրանի երաժշտական կոնսերվատորիա։

1974 թվականին Բաբայանը զբաղեցրել է առաջին տեղը Իրանի ջութակահարների մրցույթում և կրթաթոշակի առաջարկ է ստացել Անգլիայում երաժշտություն ուսամնասիրելու համար։ 1975 թվականին նա սկսել է իր երաժշտական պարապմունքները Երաժշտության արքայական ակադեմիայում Մանուկ Բարիքյանի հետ։ Նա ավարտել է ջութակի բաժինը պարգևներով և 1979 թվականին դարձել է Երաժշտության թագավորական քոլեջի անդամ։ Անգլիայում ապրելիս նա բնակվել է Լոնդոն, W 14 Սթերնդալ փողոցի 54 հասցեում։

2009 թվականի նոյեմբերի 21-ին Բաբայանը Սերոժ Կրադջյանի հետ միասին Գլեն Գոլդ ստուդիայում համերգ է տվել, որի տոմսերը ամբողջովին վաճառվել են։ 2011 թվականի հունվարի 30-ին կայացել է Բաբայանի դեբյուտային համերգը ԱՄՆ-ում, Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի առաջին բատիստական եկեղեցում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել