Խաչատուր Կերեքցյան (ապրիլի 4, 1846(1846-04-04)[1], Կարին, Օսմանյան կայսրություն[2][1] - սեպտեմբերի 23, 1891(1891-09-23)[2][1], Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][1]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Խաչատուր Կերեքցյան
Ծնվել էապրիլի 4, 1846(1846-04-04)[1]
ԾննդավայրԿարին, Օսմանյան կայսրություն[2][1]
Մահացել էսեպտեմբերի 23, 1891(1891-09-23)[2][1] (45 տարեկան)
Մահվան վայրԿարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դերձակ
ԱնդամությունՊաշտպան Հայրենյաց[2]

Հեղափոխական գործունեություն

խմբագրել

Մասնագիտությամբ երիզագործ է։ Սովորել է Կարինի ազգային վարժարանում։ Ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է 1862 թվականի Զեյթունի ապստամբությունը։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին ծավալել է հայրենասիրական գործունեություն՝ Կարինի տեղական ուժերը համախմբելու և ռուսական բանակին օգնելու նպատակով։ 1881 թվականի մայիսին Կարինում հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց» ազատագրական-հեղափոխական՝ գաղտնի կազմակերպությունը։ Այն Կերեքցյանի միջոցով կապ էր պահպանում Մկրտիչ Խրիմյանի, Կարինի թեմի առաջնորդ Մ. Օրմանյանի և Թիֆլիսի հայ գործիչների հետ։

1882 թվականի նոյեմբերին կազմակերպությունը հայտնաբերվել է թուրք իշխանությունների կողմից և ջախջախվել։ Կերեքցյանը դատապարտվել է 15 տարվա բանտարկության, բայց 1886 թվականի սեպտեմբերին, ժամկետից շուտ, ազատ է արձակվել։ Նա փորձել է վերականգնել կազմակերպությունը, սակայն 1890 թվականին այն վերջնականապես դադարել է գործելուց՝ տեղը զիջելով ազգային կուսակցություններին։ Կերեքցյանն իր համախոհների հետ, չհամաձայնելով նոր սաղմնավորվող դաշնակցության տակտիկական գծին, պայքար է սկսել նրա դեմ, ընդհարվել է ՀՅԴ կուսակցության Կարինի նորաստեղծ կոմիտեի ծայրահեղականների հետ։

Դաշնակցության տեղական կոմիտեի որոշմամբ Արամ Արամյանը ահաբեկել և գնդակահարել է Կերեքցյանին[3]։

Գրականություն

խմբագրել
  • Հովհաննիսյան Ռ.Փ., Արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները և Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպութիւնը, Ե., 1965։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 557.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Կերեքցյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 392