ԽաչԱր (նկարիչ)

նկարիչ, գծանկարիչ

Արթուր Զորիկի Խաչատրյան (առավել հայտնի է ԽաչԱր անունով, հուլիսի 29, 1966, Երևան, Հայաստանփետրվարի 28, 2018, Երևան, Հայաստան), նկարիչ, գծանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ[1]։

ԽաչԱր
Ի ծնեԱրթուր Խաչատրյան
ԿեղծանունԽաչԱր
Ծնվել էհուլիսի 29, 1966
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Վախճանվել էփետրվարի 28, 2018
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Կրթություն1973-1983 թվականներին սովորել է Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83, ապա Վահագն Դավթյանի անվան թիվ 149 ավագ դպրոցներում։
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրԶորիկ

Կենսագրություն խմբագրել

Արթուր Խաչատրյանը ծնվել է 1966 թվականի հուլիսի 29-ին Երևանում։ 1973-1983 թվականներին սովորել է Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83, ապա Վահագն Դավթյանի անվան թիվ 149 ավագ դպրոցներում։ 1982-1983 թվականներին ԽաչԱրը հաճախել է Ճարտարապետների տան գծանկարի դասընթացներին։ Դպրոցն ավարտելուց հետո, 1983-1990 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության և գծագրության ֆակուլտետում։ Սովետական բանակում ծառայել է 1984-1986 թվականներին, որտեղ 1 տարի անց դարձել է Ցխինվալիի ինժեներաականազերծման գնդի նկարիչը[2]։

Բուհն ավարտելուց հետո, ԽաչԱրը աշխատել է Զովունի արտադրական միավորումում որպես նկարիչ։ Զբաղվել է ոսկերչությամբ, փայտի փորագրությամբ, քարի մշակմամբ։ Նա ունեցել է 7 անհատական և 3 խմբային ցուցահանդեսներ։ ԽաչԱրի նկարները ցուցադրվել են Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Գերմանիայի ցուցասրահներում[3]։

ԽաչԱրը գլխավորապես աշխատել է յուղաներկով և ակրիլային ներկերով[4]։ ԽաչԱրը հաճախ էր նշում, որ հրաշալի է կանգնել մաքուր կտավի առջև և գիտենալ, որ դու կարող ես ինչ-որ եզակի բան արարել[5]։

2019 թվականի մարտի 3-ին Դալան ցուցասրահում բացվել է Հայաստանի նկարիչների միության անդամ Արթուր Խաչատրյանի նկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացվել են 20 կտավներ[6]։

  «ԽաչԱրն իր արվեստը վայելողին տեղափոխում է մի գունազարդ աշխարհ, որտեղ զգացմունքները սրված են, երանգները՝ ցայտուն և ըմբոստ։ Կարծես մի շնչով, մեկ վրձնահարվածով կտավին փռված պատկերը մանրուքներ չի ճանաչում, և նրբապատկերը հյուսվում է երևակայության մեջ, ասես դիտողին մի պահ դարձնելով կտավի համահեղինակ-արարիչ։ Նրա գույները… կապարե պատյանից կյանք մտած այդ հանդուգն «շիթերը», մի ուրույն փունջ են ձևավորում՝ կերպարվեստում մինչ այժմ հայտնի ներկապնակների շարքում»
- Մ.Միրիջանյան
 

Ցուցահանդեսներ խմբագրել

ԽաչԱրի առաջին ցուցահանդեսը եղել է 1987 թվականին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։

1988 թվականին ցուցահանդես է ունեցել Հայաստանի Լուսավորչի Կանթեղ Եկեղեցասիրաց Միության (ՀՀ ԼԿԵՄ) Կենտկոմի դահլիճում։

Նա 2007 թվականին ցուցահանդես է ունեցել Նարեկացի արվեստի միությունում։

Արթուր Խաչատրյանը 2008 թվականին ցուցահանդես է ունեցել «Հայ ART» մշակութային կենտրոնում, Նարեկացի արվեստի միությունում, ինչպես նաև «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանում։

ԽաչԱրը 2016 թվականին ցուցահանդես է ունեցել նաև Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։

2019 թվականին հանդես է եկել Դալան ցուցասրահում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Իրազեկ. «Դալան ցուցասրահում տեղի կունենա նկարիչ Արթուր Խաչատրյանի «ԽաչԱրի Հայաստանը» խորագրով ցուցահանդեսի բացումը - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. ««Գույներ, գյուղ, աշխատավոր մարդիկ». բացվել է ԽաչԱրի ցուցահանդեսը (լուսանկարներ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. ««Դալանում» բացվեց նկարիչ ԽաչԱրի կտավների ցուցահանդեսը, այն կտեւի մինչեւ մարտի 10-ը». Armtimes.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «ԽաչԱրը բնության մեջ Հայաստանն է սիրել, իսկ Հայաստանում՝ բնությունը․ ցուցահանդես Դալանում». www.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. Studio, Sargssyan. «Times.am | «Գույներ, գյուղ, աշխատավոր մարդիկ». բացվել է ԽաչԱրի ցուցահանդեսը». blog.times.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. «Դալան ցուցասրահում բացվեց Արթուր Խաչատրյանի ցուցահանդեսը». lratvakan.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. «Գույներ, գյուղ, աշխատավոր մարդիկ». բացվել է ԽաչԱրի ցուցահանդեսը