Խան Շուշինսկի

ադրբեջանցի երգիչ

Խան Շուշինսկի (ադրբ.՝ Xan Şuşinski, օգոստոսի 20, 1901(1901-08-20), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 18, 1979(1979-03-18), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խանենդե, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ։

Խան Շուշինսկի
Khan Shushinski.jpg
Բնօրինակ անունXan Şuşinski
Ի ծնե անունԻսֆանդիար Ասլան օղլի Ջավանշիր
Ծնվել էօգոստոսի 20, 1901(1901-08-20)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Azerbaijan 1918.svg Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էմարտի 18, 1979(1979-03-18) (77 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԺանրերԺողովրդական երգեր
Մասնագիտություներգիչ, Խանենդե
Գործիքներվոկալ
Գործունեություն1917-1978
ՊարգևներԱդրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և «Պատվո նշան» շքանշան
Կայքxan.musigi-dunya.az
Khan Shushinsky Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Խան Շուշինսկին ծնվել է 1901 թվականին օգոստոսի 20-ին Շուշիում։ Նրա իրական անունը Իսֆենդիար Ասլան օղլի Ջավանշիրն է [1]։ Նրա ուսուցիչ Իսլամ Աբդուլլաևը նրան անվանել է «Խան Շուշինսկի»։ Ջաբբար Քարյագդիօղլին և Սեյիդ Շուշինսկին նույնպես Խան Շուշինսկու ուսուցիչներն էին։ 1920-ականներին Խան Շուշինսկին մեկնել է Բաքու և ընդլայնել է իր գործունեությունը։ Խան Շուշինսկու ռեպերտուարայում եղել են «Մահուր-Հինդի», «Բայաթի-Քաջար», «Կատար», «Ղարաբաղյան շիկաստե», «Արազբարի», «Հեյրատի» մուղամները։ Մուղամներից բացի, Խան Շուշինսկին կատարել է նաև ժողովրդական երգեր։ 1934 թվականին Խան Շուշինսկին Թբիլիսիում անցկացվող Անդրկովկասյան ժողովուրդների առաջին արվեստի օլիմպիական խաղերում գրավում է առաջին տեղը։ 1960-ին նա ստեղծեց «Մուղամ ստուդիա»՝ Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի հովանու ներքո։ Այստեղ նա սովորեցնում է մուղամը երիտասարդ խանամդեներին։ Նա նաև դասավանդել է Ադրբեջանի պետական երաժշտական դպրոցում։ Նրա ամենահայտնի երգերը «Գամերիմ» և «Շուշիի լեռներ» են։ Խան Շուշինսկին նաեւ կատարեց կոմպոզիտորական երգեր։ Նա Ուզեիր Հաջիբեկովի «Սև աչք» երգի առաջին կատարողն էր [2]։ Խան Շուշինսկին մահացել է 1979 թվականի մարտի 18-ին [3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել