Խաղողագործության և գինեգործության պատմության թանգարան

Խաղողագործության և գինեգործության պատմության թանգարան (ռուս.՝ Музей истории виноградарства и виноделия), թանգարան Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Թանգարանի հիմնական նպատակն է մասնագետներին և այցելուներին ծանոթացնել Դոնի հողերում խաղողագործության և գինեգործության պատմությանը։ Թանգարանի հավաքածուում ներկայացված են ավելի քան 500 թանգարանային ցուցանմուշներ, բնօրինակներ, մակետներ, լուսանկարներ, նկարներ, սպասք և այլն։

Խաղողագործության և գինեգործության պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
ՎայրՌոստովի մարզ
Մասն էYa.I. Potapenko All-Russian Scientific Research Institute of Viticulture and Winemaking?
Հիմնադրվել է1972
Կայքrusvine.ru
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և նկարագրություն

խմբագրել

Թանգարանը ստեղծվել է 1972 թվականին Յակով Պոտապենկոյի անվան խաղողագործության և գինեգործության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտին կից փոքրիկ ցուցադրության հիման վրա[1]։ Թանգարանի հիմնադիրներից է համարվում էնտուզիաստ-պատմաբան Ա. Ի Պոտապենկոն, ինչպես նաև հնագետ պատմաբաններ Ե. Ի. Սավչենկոն և Մ. Ի. Կրայսվետնին։

Թանգարանը ունի բազմաթիվ ցուցանմուշներ, որոնք պատմում են Դոնում խաղողագործության և գինեգործության պատմության մասին, այստեղ գտնվում են նաև ցուցափեղկեր դասական խաղողագործության և գինեգործության պատմության վերաբերյալ։ Թանգարանում հավաքված են գինեգործական անոթներ, գինի խմելու համար նախատեսված սև գույնով լաքապատված դասական ամաններ, 1962 թվականին Պուրակային դամբարանաթմբի պեղումների ժամանակ հայտնաբերված արծաթյա, ոսկեզօծ գավաթների եզակի նմուշներ։ Գավաթի հատակին դրվագված են մեդալիոններ հունական առասպելների տեսարաններից։ Թանգարանի ցուցադրություներում ներկայացված է նաև հայտնի գիտնական Միխայիլ Գերասիմովի սամարտյան «թագուհի» շարքի աշխատանքներից կնոջ կիսանդրին։

Թանգարանի այցելուների համար հետաքրքրություն է ներկայացնում Դոնի (VIII-Х դարերի) խաղողագործության մշակույթին նվիրված Խազարական կագանատի գերիշխանության ժամանակահատվածը, ինչպես նաև Դոնի խաղողագործության մշակութի տարածման քարտեզը։

Կազակական խաղողագործության և գինեգործության բաժնում պահվում են մի շարք ցուցանմուշներ, խաղողագործական դանակներ, խաղող ճզմելու տաշտեր, գինեգործական և գինի խմելու համար նախատեսված զանազան տարողություններ և սպասք, մեծ գավեր, խաղողագործական գործիքներ և գինեգործական սարքավորումներ։

Դոնի խաղողն ու գինին իր ստեղծագործություններում բազմիցս գովերգած Ալեքսանդր Պուշկինին նվիրված ցուցասրահում, այլ ցուցանմուշներից բացի, ներկայացված է նաև գրողի մարմարյա կիսանդրին և գրողի հասակակից «Ցիմլյանսկի փրփրուն» գինու շիշ։

Ինստիտուտի պատմությանը վերաբերվող ցուցանմուշները ներկայացված են առանձին սրահում։ Այստեղ այցելուներին առաջարկվում է ինստիտուտի կողմից ստեղծված խաղողի տարբեր սելեկցիաներ, տարբեր մրցույթներում և ցուցահանդեսներում գինիների համար ստացված բազմաթիվ մրցանակներ և պարգևներ։ Այստեղ ներկայացված են նաև ինստիտուտի գիտնականների` Յա. Ի. Պոտապենկոյի, Ե. Ի. Զախարովայի, Մ. Ա. Լազարևսկու, Ա. Մ. Ալիևի դիմանկարները։

Թանգարանում բացված է ինստիտուտի հյուրերի կողմից տրված հուշանվերների բաժին։ «Կարծիքների գրքում» հավաքված են բազմաթիվ ռուս և արտասահմանցի նշանավոր այցելուների ինքնագրերն ու գրառումները։ Թանգարանի 35 տարվա գործունեության ընթացքում նրա նշանավոր այցելուների թվում եղել են, արվեստի գործիչներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, տիեզերագնացներ, ճանապարհորդներ, մարշալ Ա. Գրեչկոն, անվանի ճանապարհորդներ Թուր Հեյերդալը և Յուրի Սենկևիչը, տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, տարբեր երկրների պատվիրակություններ։

Յուրահատուկ ցուցափեղկը պատմում է հայտնի գիտնական և ճանապարհորդ Թուր Հեյերդալի և ինստիտուտի միջև ստեղծված բարեկամության մասին։ Այստեղ ներկայացված են «Կոն-Տիկի» լաստանավի մոդելը, «Կոն-Տիկի» և «Ռա» գինիների պիտակները, որոնք հաստատվել են Թուր Հեյերդալի կողմից, նրա գրքերն ու լուսանկարները ինքնագրերով[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Музей истории виноградарства и виноделия − Энциклопедия Новочеркасска − Новочеркасск.net». novocherkassk.net (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Музей виноградарства и виноделия | Достопримечательности Новочеркасска | Путеводитель Турпрома». www.tourprom.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել