Խաղաղության համալսարան
Խաղաղության համալսարան (անգլ.՝ University for Peace), համալսարան Կոստա Ռիկայում, որը հիմնադրվել է 1980 թվականին[2], որպեսզի «մարդկությանն ապահովի խաղաղության հարցերով միջազգային բարձրագույն ուսումնական հաստատությամբ, ինչպես նաև բոլոր մարդկանց միջև ամրապնդի փոխըմբռնման, հանդուրժողականության և խաղաղ գոյակցության ոգին, ժողովուրդների միջև խթանի համագործակցությունը և նպաստի միջազգային խաղաղությանն ու առաջընթացին ուղղված խոչընդոտների ու սպառնալիքների նվազեցմանը` համապատասխան Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված ազնիվ նպատակների»[3]։
Խաղաղության համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան և ակադեմիական ինստիտուտ |
Հիմնադրված է | դեկտեմբերի 5, 1980[1] |
Հիմնադրիր | Rodrigo Carazo Odio? |
Ռեկտոր | Francisco Rojas Aravena? |
Երկիր | Կոստա Ռիկա |
Տեղագրություն | Colón? |
Կայք | upeace.org(անգլ.) |
University for Peace Վիքիպահեստում |
Ներկայումս կամպուսում ուսանում է 37 երկրներից 124 ուսանող։ Ուսուցման լեզուն անգլերենն է, սակայն համալսարանի շատ աշխատակիցներ խոսում են իսպաներեն, և համալսարանի գրադարանի ռեսուրսների մեծ մասը հասանելի չէ անգլերենով։
Պատմություն
խմբագրելԽաղաղության համալսարանի ստեղծման մասին առաջարկն առաջ է քաշել Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Կարասոն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանի ժամանակ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշանակել է Խաղաղության համալսարանի միջազգային հանձնաժողով, որը կազմել է Խաղաղության համալսարանի և Խաղաղության համալսարանի դաշնագրի հաստատման վերաբերյալ միջազգային համաձայնագիր։ Այս փաստաթղթերն ընդունվել են 1980 թվականի դեկտեմբերի 5-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 35-րդ նստաշրջանի ժամանակ, և ուժի մեջ մտել 1981 թվականի ապրիլի 7-ին։
1981 թվականի մարտի 6-ին ստեղծվել է Խաղաղության համալսարանի խորհուրդը, որը համալսարանի կառավարման մարմինն է։ Խորհրդի առաջին նախագահը Ռոդրիգո Կարասոն է։ Խորհրդում ընդգրկված է 15 անդամ, որոնք հաստատված են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ United Nations General Assembly resolution 35/55 of 5 December 1980 − Establishment of the University for Peace
- ↑ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա Session 35 Резолюция Establishment of the University for Peace A/RES/35/55 դեկտեմբերի 5 1980. Retrieved 2008-05-24.
- ↑ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա Session 35 Резолюция 55. Charter of the University for Peace A/RES/35/55 էջ 2. դեկտեմբերի 5 1980. Retrieved 2008-05-24.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Global Network for Upeacebuilders: UPEACE Alumni Network Website Արխիվացված 2019-01-10 Wayback Machine
- UPEACE Council
- Peace and Conflict Monitor Արխիվացված 2020-02-18 Wayback Machine
- UPEACE Newsflash
- The US Association for the University for Peace
- UPEACE Centre for Executive and Professional Education Արխիվացված 2007-01-07 Wayback Machine
- UPEACE Prospectus
- Earth Charter Initiative Արխիվացված 2020-12-27 Wayback Machine
- German Anabin list of the Central Department for Foreign Degrees
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղության համալսարան» հոդվածին։ |