Խաղաղության զանգ (Բեռլին)

Խաղաղության զանգ Բեռլինում, սիմվոլ-հուշարձան, որը նախազգուշացնում Է զերծ մնալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգության կրկնվելուց։ Գտնվում է Ֆրիդրիխսհայն ազգային այգում[1]։

Հուշարձան
Խաղաղության զանգ
ճապ.՝ 平和の鐘
Խաղաղության զանգը Ֆրիդրիխսհայմ ազգային այգում
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրման թվական1 սեպտեմբերի, 1989 թվական
Քարտեզ
Քարտեզ

Նախապատմություն

խմբագրել
 
Bonshō-ի զանգը

Գաղափարի հեղինակը ճապոնացի Տիյոձի Նակագավան է (1905-1972), որն անձամբ վերապրել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունը 1945 թվականին։ Խորհրդանիշ-զանգերի ստեղծման համար նա ընկերների հետ հորինել է այդ ժամանակ ՄԱԿ-ում ներկայացված 104 երկրներում հավաքված մետաղադրամների և Հիրոսիմայից բերված մետաղի ջարդոն հատուկ ձուլվածք[2]։

Ձևի օրինակ է դարձել Ճապոնիայի Bonshō բուդդայական տաճարների զանգը, որին խփում են հաստ փայտով[3][4]։ ռաջին անգամ խաղաղության զանգը հայտնվել է Նյու Յորքում 1954 թվականին ՄԱԿ-ի շենքի առջև։ Տիյոձի Նակագավայի մահից տասը տարի անց՝ 1982 թվականին, հիմնադրվել է World Peace Bell Association համաշխարհային կազմակերպությունը, որը տարածում է խորհրդանիշ-զանգերը տարբեր մայրցամաքներում գտնվող բազմաթիվ քաղաքներում[3][5]։

Ամեն տարի սեպտեմբերի 1-ին, հիշեցնելով պատերազմի սկզբի մասին, տարբեր երկրներում հնչում է զանգի ղողանջը՝ որպես Երկրի վրա խաղաղության կոչ[1]։

Բեռլինում

խմբագրել
  Արտաքին պատկերներ
  Ցույց Խաղաղության զանգի մոտ

1988 թվականին World Peace Bell Association համաշխարհային կազմակերպությունը դիմել է Ճապոնիայում ԳԴՀ դեսպան Մանֆրեդ Շմիդտին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի 50-ամյա տարելիցի կապակցությամբ Բեռլինում զանգ-խորհրդանիշ տեղադրելու առաջարկով։ Արևելյան Բեռլինի մագիստրատը համաձայնել է և հուշարձանի համար տեղ ընտրել Ֆրիդրիխսհայմ այգում՝ Մեծ լճակի (գերմ.՝ Großer Teich) մոտ[2]։

Ճապոնիայում պատրաստված և Բեռլին ուղարկված զանգը կշռում է 365 կգ, ունի 1 մետր բարձրություն և 60 սմ տրամագիծ։ Բացի ռելիեֆային դեկորատիվ նախշերից, այն զարդարված է արձանագրություններով. ուղղահայաց ճապոներեն գրված է 平和の鐘, հորիզոնական՝ գերմաներեն Weltfriedensglocke: Զանգակատան համար ճապոնական ձևով տաճարային տաղավար են կառուցել գերմանացի մասնագետները. նախագիծը մշակել է ճարտարապետ Կլաուս Վայան (գերմ.՝ Klaus Weija), պղնձե տանիքն ստեղծել է բրոնզագործ Վիլֆրեդ Շուխովը (գերմ.՝ Wilfried Schuchow), իսկ փայտե կառուցվածքները՝ վարպետներ Holz des VEB Denkmalpfleger-ից[6][7][8].

1989 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիսավոր բացման ժամանակ զանգի առաջին ղողանջները հնչեցնելու պատիվը վերապահվել է Բերբել Շինդլեր-Զեֆկովին (գերմ.՝ Bärbel Schindler-Saefkow)՝ գերմանացի հայտնի հակաֆաշիստ Անտոն Զեֆկովի դստերը, ինչպես նաև ճապոնացի տիկին Սատիկո Վակիձակեն՝ World Peace Bell Association-ից։ Խաղաղության մասին երգի հնչյունների ներքո բաց են թողնվել խաղաղություն խորհրդանշող հարյուրավոր սպիտակ աղավնիներ[2][9]։

Հուշահամալիրի հիմնադրումից տասը տարի անց՝ 1999 թվականի հոկտեմբերի 7-ին, Պրենցլաուեր Բերգ շրջանում հիմնադրվել է Բեռլինի Friedensglockengesellschaft Berlin e.V միությունը։ Նրա նախաձեռնությամբ զանգի տակ գետնի մեջ մոնտաժվել են երկու մետաղական սալիկներ՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում ամերիկյան ատոմային ռմբակոծությունների տասնյակ հազարավոր զոհերի հիշատակին նվիրված գրությամբ։ Այդ ժամանակից ի վեր այգում ակցիաներ են անցկացվում թե այդ օրերին, թե հակապատերազմական ակտուալ նախաձեռնությունների, թե Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ[2][10][11][12]։

2015 թվականի օգոստոսի 6-ին ՝ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից 70 տարի անց, զոհվածների հիշատակին նվիրված արարողություններ են տեղի ունեցել տարբեր երկրներում և Բեռլինի Ֆրիդրիխսհայն ազգային այգում, որտեղ հուշարձանի մոտ մարդիկ ծաղկեփնջեր են դրել, մոմեր վառել, լռության րոպեից հետո հնչել է Խաղաղության զանգը[13][14]։

Պատկերասրահ

խմբագրել
 
 
 

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Thomas Frey (8. Dezember 2015). «Friedensglocke als Denkmal» (գերմաներեն). berliner-woche.de. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Die Weltfriedensglocke» (գերմաներեն). weltfriedensglocke-berlin.de. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. 3,0 3,1 «Japan in Berlin» (գերմաներեն). schoene-kiezmomente.de. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «New Bells with an Age-old Sound:» (անգլերեն). nippon.com. 2013 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «World Peace Bell» (անգլերեն). archive.is. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «Japanese Peace Bell» (անգլերեն). archive.is. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «The World Peace Bell» (անգլերեն). publicartinla.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. von TSU (2015 թ․ հունվարի 2). «Die Weltfriedensglocke im Volkspark Friedrichshain» (գերմաներեն). nipponya.de. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «Weltfriedensglocke» (գերմաներեն). gedenktafeln-in-berlin.de. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. «Weltfriedensglocke im Volkspark Friedrichshain - Gedenken an die Zerstörung von Hiroshima und Nagasaki durch US-Atombomben» (գերմաներեն). knberlin.de. 06. August 2017. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «Friedensglockengesellschaft Berlin e.V.» (գերմաներեն). friedensdienst.de. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. «Flyer-Projekt-Denkmal» (PDF) (գերմաներեն). weltfriedensglocke-berlin.de. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. «Колокол и свечи: как в мире почтили память жертв взрыва в Хиросиме» (ռուսերեն). РИА Новости. 06 августа 2015. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  14. «В Японии почтили память жертв атомной бомбардировки Хиросимы» (ռուսերեն). Радио «Свобода». 06 августа 2015. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.

Գրականություն

խմբագրել
  • Heinz Warnecke Der Volkspark Friedrichshain gestern und heute. — Berlin: Die Linke. Friedrichshain-Kreuzberg, 2015. — ISBN 107892550X S. 37–38 (գերմ.)

Արտաքին հղումներ

խմբագրել