Խալիլ բեյ Մենթեշե (1874, Միլյաս, Մուղլայի մարզ, Թուրքիա - ապրիլի 2, 1948(1948-04-02)), թուրք գործիչ։ «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո ընտրվել է մեջլիսի պատգամավոր, զբաղեցրել ներքին գործերի նախարարի, այնուհետև պետական խորհրդի նախագահի պաշտոնները։ «Թեշքիլաթ-ը մահսուսեի» գործուն մասնակից։ Խալիլի ցուցումով բանտերից ազատվել են քրեական հանցագործները, որոնք կազմել են այդ կազմակերպության կորիզը և հայերի ցեղասպանությունն անմիջականորեն իրականացնողներից էին։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո Խալիլին հայերի տեղահանության կազմակերպման մեղադրանքով կանգնել է դատարանի առաջ, սակայն շուտով անգլիացիները, ի թիվս այլ թուրք հանցագործների, Խալիլին տեղափոխել են Մալթա, և դատական գործը դադարեցվել Է։ Հետագայում վերադարձել է Թուրքիա և զբաղեցրել պատասխանատու պաշտոններ կառավարության մեջ։

Հալիլ Մենթեշե
թուրքերեն՝ Halil Menteşe
Դիմանկար
Ծնվել է1874
ԾննդավայրՄիլյաս, Մուղլայի մարզ, Թուրքիա
Մահացել էապրիլի 2, 1948(1948-04-02)
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Կրթությունİzmir Atatürk High School? և Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Minister of Foreign Affairs of the Ottoman Empire? և Member of the Chamber of Deputies of the Ottoman Empire?
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե
 Halil Menteşe Վիքիպահեստում

Նա իր մասնակցությունն է ունեցել Բաթումի պայմանագրում, որը կնքվել էր Օսմանյան կայսրության և Հայաստանի առաջին հանրապետության միջև 1918 թվականին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալիլ Մենթեշե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։