Լևոն Օսեպյան
Լևոն Օգանեսի Օսեպյան (հուլիսի 25, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 1, 2024[2]), գրող, հրատարակիչ և լուսանկարիչ, «Մեկենասը և աշխարհը», «Առագաստ» ալմանախների գլխավոր խմբագիր, Ռուսաստանցի գրողների միության վարչության անդամ (2012 թ. դեկտեմբերի 11-ից՝ միության կազմակերպիչ քարտուղար), Գրողների և հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի (IAPP) անդամ, լուսանկարիչ (Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ)[3], Հայաստանի հետ բարեկամության մոսկովյան ընկերության համանախագահ, «Մշակույթների երկխոսություն» ակումբի համանախագահ։
Լևոն Օսեպյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1952 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | հուլիսի 1, 2024[2] (71 տարեկան) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1952 թվականի հուլիսի 25-ին, Երևանում։ 1974 թվականին ավարտել է Բաքվի նավթի և քիմիայի ինստիտուտը[4]։ Աշխատել է Ռյազանում, Տյումենի մարզում և Մոսկվայում։
«Այցելություն երկիր», «Պիեսներ», «Ճիչ», «Հեռախոսազանգ», «Իմ Գողգոթա» և այլ գրքերի հեղինակն է[5]։ Ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն, լեհերեն, սլովակերեն, չեխերեն, տաջիկերեն, ռումիներեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և անգլերեն։ Հովիկ Հովեյանի խոսքով՝ Լևոն Օսեպյանը մեծ դեր ունի հայ-ռուսական մշակույթային կապերի զարգացման և պահպանման մեջ[6]։
Զբաղվում է գեղարվեստական լուսանկարչությամբ։ Լևոն Օսեպյանի լուսանկարները գտնվում են մասնավոր հավաքածուներում ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Իրանում, Լիբանանում, Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Հայաստանում, Ռուսաստանում, Հոլանդիայում, Գերմանիայում[4]։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Չեխիայի և Սլովակիայի Հանրապետության պետական պարգևներով, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր հասարակական կազմակերպությունների կոչումներով և պատվոգրերով, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության պատվոգրով՝ մշակույթի զարգացման գործում իր մեծ ավանդի համար (2011 թ.)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Левон Оганесович Осепян
- ↑ 2,0 2,1 2,2 После тяжелой болезни умер писатель и фотохудожник Левон Осепян
- ↑ Левон Оганесович Осепян, Մեցենատ ի միր
- ↑ 4,0 4,1 ЛЕВОН ОСЕПЯН: ЧУВСТВУЮ В СЕБЕ АРМЯНСКУЮ ЭНЕРГЕТИКУ
- ↑ Левон Осепян, «Журнальный мир»
- ↑ Նրա գործերը գլուխգործոց են որակում. բացվեց Լևոն Օսեպյանի լուսանկարների «Աշխարհը մեր շուրջը» խորագրով ցուցահանդեսը, Արմենպրես, 2016