Լևոն Տեր-Հովսեփյան

հայ հեղափոխական

Լևոն Տեր-Հովսեփյան Հովսեփի (1878 - 1943, Երևան), բանվոր հեղափոխական, Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1920)։

Լևոն Տեր-Հովսեփյան
Ծնվել է1878
Մահացել է1943
Մասնագիտությունհեղափոխական

1895 թվականից աշխատել է Բաքվի մեխանիկական արհեստանոցներում։ 1901 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել Բալախանիում ՌՍԴԲԿ խմբակների կազմակերպման աշխատանքներին։ 1902 թվականին ձերբակալվել է և ութ ամսվա կալանքից հետո արտաքսվել Երևան։ Եղել է Երևանի առաջին սոցիալ-դեմոկրատական խմբակի (ստեղծված 1901 թվականի վերջին) անդամ։ Ակտիվ ագիտացիոն աշխատանք է կատարել բանվորների շրջանում։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է, երկու անգամ՝ 1911 թվականին և 1914 թվականին դատապարտվել է տաժանակիր աշխատանքի։

Ազատվել է 1917 թվականի Փետրվարյան հեղաշրջումից հետո։ Մասնակցել է 1920 թվականի մայիսի բոլշևիկյան ապստամբությանը, ինչպես նաև 1921 թվականի Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար մղված փետրվարյան ապստամբության դաժան ճնշմանը՝ Ղամարլուի (Արտաշատ) ռազմաճակատում։ Ընտրվել է կոմբջջի քարտուղար։ 1922 թվականից աշխատել է խորհրդային և արհմիութենական մարմիններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 673