Լևոն Մելիք-Շահնազարյան

հայ քաղաքագետ

Լևոն Հրանտի Մելիք-Շահնազարյան (փետրվարի 7, 1958(1958-02-07), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 11, 2015(2015-08-11), Պտղնի, Կոտայքի մարզ, Հայաստան[1]), հասարակական գործիչ, քաղաքագետ, Ղարաբաղյան շարժման գործիչ, ԼՂԻՄ ինքնապաշտպանության շտաբի անդամ, «Միացում» կազմակերպության նախագահի տեղակալ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ (1992-1995 թթ.)[2]։

Լևոն Մելիք-Շահնազարյան
Ծնվել էփետրվարի 7, 1958(1958-02-07)
Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 11, 2015(2015-08-11) (57 տարեկան)
Պտղնի, Կոտայքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքագետ
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Տաշքենդի ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտը (19801980-1988 թթ. Տաշքենդի պետական մանկավարժական ինստիտուտում աշխատել է որպես դասախոս, ապա՝ դեկանի տեղակալ, 1989-1991 թթ.՝ Ստեփանակերտի քաղգործկոմի բաժնի վարիչ, 1995-1997 թթ.՝ «ԼՂ Հանրապետություն» թերթի ռուսերեն տարբերակի խմբագիր, 1998-2000 թթ.՝ «Տիրաստ» բաժնետիրական ընկերության տնօրեն, 2000 թ.-ից՝ Երևանի «Անանիա Շիրակացի» համալսարանի[3] և «Հայբուսակ» ինստիտուտի[4] հասարակագիտության ամբիոնների վարիչ։
1988-1992 թթ.-ին մասնակցել է Կիրովաբադի ինքնապաշտպանությանը, Շահումյանի (Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ), Հադրութի (Տող, Սարինշեն, Ծամձոր և այլն), Ասկերանի (Փառուխ, Խրամորթ, Աղբուլաղ, Խոջալու և այլն) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
1990-1991 թթ.-ին թղթակցել է «Պայքար» ընդհատակյա հասարակական-քաղաքական, մշակութային պարբերականին։
1992-1995 թթ.-ին Եվրախորհրդում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների, Արևելյան Եվրոպայի և Կովկասի հանձնաժողովների նիստերում պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքի հիմքի վրա Ղարաբաղի անկախացման և ԼՂՀ ճանաչման, անհատական ինքնապաշտպանության իրավական քաղաքական մոտեցումները։
1991 թվականին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհուրդի պատգամավոր, 1992-1995 թվականներին ղեկավարել ԼՂՀ Գերագույն խորհուրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, եղել է ԼՂՀ ԳԽ նախագահությունի անդամ։
1997 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ զբաղվել է մանկավարժական ու վերլուծական գործունեությամբ։ Հիմնադրել և ղեկավարել է «Ոսկանապատ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը[5]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած էր, ունի երեք զավակ։

Պարգևներ խմբագրել

  1. ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան[6][7]

Երկեր խմբագրել

  1. Гандзак: Неутраченный мир. (1995 г., ноябрь)
  2. Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики. (Издательство «Наири», Ереван, 1997 г.)
  3. Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ, Ե., 1998։
  4. Политика как средство умерщвления. (Бюллетень «Норк», № 5, 1998 г.)
  5. Характер армянского народа. (Ереван, «Тираст», 1999. — 100 стр.)
  6. Ходжалинское дело: Особая папка. (Левон Мелик-Шахназарян, Гайк Демоян. Ереван, 2002 г.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մահացել է Լևոն Մելիք-Շահնազարյանը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան, «Հայկ. հանրագիտարան» հրատ., Ե., 2004 (էջ 480)։
  3. «Անանիա Շիրակացի» համալսարանի հաստիքացուցակ։
  4. «Հայբուսակ» ինստիտուտի հաստիքացուցակ։
  5. Լևոն Մելիք-Շահնազարյանն այսօր կդառնար 60 տարեկան(չաշխատող հղում)
  6. «Լեւոն Մելիք-Շահնազարյանը հետմահու պարգեւատրվեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  7. «Ազատ Արցախ» թերթ, No 19 (30029), 20 փետրվարի 2018 թ., էջ 5, սյուն 1, տող վերևից՝ 24։