Լևոն Կաթրջյան

Սփյուռքահայ երգիչ, երգահան, ժողովրդական և հեղափոխական երգերի մեկնաբան

Լևոն Պողոսի Կաթրջյան (հուլիսի 10, 1940(1940-07-10), Հալեպ, Սիրիա - հուլիսի 1, 2022(2022-07-01), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ երգիչ։

Լևոն Կաթրջյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԼևոն Պողոսի Կաթրջյան
Ծնվել է1940 հուլիսի 10

Հալեպ, Սիրիա
Երկիր Լիբանան
Մահացել էհուլիսի 1, 2022(2022-07-01) (81 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերժողովրդական, աշուղական
Մասնագիտություներգիչ

Կենսագրություն խմբագրել

1963-1966 թվականներին սովորել է Բեյրութի պետական կոնսերվատորիայում։ Ճանաչվել է ժողովրդական և աշուղական, հատկապես Սայաթ-Նովայի երգերի կատարումներով։ Համերգներով հանդես է եկել Եգիպտոսում, Քուվեյթում, Իրանում, Կիպրոսում, ԱՄՆ-ում և այլուր։ Հայկական երգացանկով հանդես է եկել Փարիզի «Օլիմպիա» սրահում։ 1971 թվականից երգել է նաև Հայաստանում, կատարել ձայնագրություններ, մասնակցել Սայաթ-Նովային նվիրված փառատոնին, ի նպաստ Արցախի հանդես եկել համերգներով (1988

Հեղինակ է բազմաթիվ երգերի։ «Մելոդիա» ընկերությունը 1987 թվականին թողարկել է Կաթրջյանի ձայնասկավառակը։ 1975 թվականից բնակվում է Լոս-Անջելեսում, ԱՄՆ[1]։

2010 թվականին համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանում և Արցախում[2]։

Մահացել է 2022 թվականի հուլիսի 2֊ին։

Մրցանակներ խմբագրել

  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան, 2005

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Լևոն Կաթրջյանի կենսագրությունը AV Production». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել