Լևոն Գրիգորյան (դաշնակահար)

երաժիշտ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Ռուբենի Գրիգորյան (1945, Թեհրան, Իրան), հայազգի երաժիշտ, դաշնակահար, դիրիժոր, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր (1984), թավջութակահար Հենրի Գրիգորյանի եղբայրը։

Լևոն Գրիգորյան
Ծնվել է1945
Թեհրան, Իրան
Երկիր ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ և դաշնակահար
ԿրթությունՆոր Անգլիայի կոնսերվատորիա
ԱնդամակցությունՄիչիգանի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Լևոն Գրիգորյանը ծնվել է Թեհրան քաղաքում, 1945 թվականին։

7 տարեկանում մենահամերգներով հանդես է եկել Թեհրան քաղաքում։ 1952 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Բոստոն։ 1961 թվականին ավարտել է Նոր Անգլիայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, 1961-1962 թվականներին սովորել Թանգլվուդի երաժշտական կենտրոնի դիրիժորության բաժնում, կատարելագործվել նշանավոր դիրիժորների (նաև Հարրի Բեկյանի) ղեկավարությամբ։

Որպես դաշնակահար Լևոն Գրիգորյանը հանդես է եկել համերգներով։ 1971-1986 թվականին ղեկավարել է Օուենսբորոյի սիմֆոնիկ նվագախումբը և այն դարձնել ԱՄՆ-ի առաջատար նվագախմբերից մեկը[1]։ Եվրոպայի, Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում ղեկավարել է սիմֆոնիկ նվագախմբեր։

1991 և 1993 թվականներին ելույթներ է ունեցել Երևանում, նրա երկացանկում եղել են Լյուդվիգ վան Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան, Յոզեֆ Հայդնի ռե-մաժոր կոնցերտը, Էլմեր Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» մյուզիքլը, սիմֆոնիկ պարեր։

Որդին՝ Արա Գրիգորյանը, 1988 թվականից եղել է Իսթ Լեսինգի բարձրագույն դպրոցի լարային կվարտետի ջութակահար և սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, աղջիկները՝ Անին և Ալիսիան նույնպես ջութակահարներ են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 160. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։