Լևոն Ահարոնյան

իրանահայ գործարար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Ահարոնյան (պարս.՝ لوون آهارونیان, 1930, Հաֆթվան - օգոստոսի 27, 2020(2020-08-27)[1]), իրանահայ ազգային գործիչ, գործարար։ Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ։ Մեծ ներդրում է ունեցել Թեհրան-Երևան չվերթի իրականացման գործում։

Լևոն Ահարոնյան
Ծնվել է1930
ԾննդավայրՀաֆթվան
Մահացել էօգոստոսի 27, 2020(2020-08-27)[1]
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրԻրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարություն
ԱնդամությունԹեհրանի թեմ

Կենսագրություն խմբագրել

Լևոն Ահարոնյանը ծնվել է 1930 թվականին Սալմաստի Հաֆթվան գյուղում։ 1936 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թեհրան։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թամադոն դպրոցում։ 1955 թվականին ավարտել է ճարտարագիտության ինստիտուտը։ 1956 թվականին աշխատել է Իրանի գյուղատնտեսության նախարարությանը կից գործող հիդրոկայանի հողաշինության և քիմիայի լաբորատորիայում։ 1960 թվականին սովորել է Հոլանդիայի Ասխարնբուրգ գյուղատնտեսական համալսարանի հողագիտության ֆակուլտետում (ՄԱԿ-ի FAO համաշխարհային կազմակերպության կրթաթոշակ)։

1960-1965 թվականներին աշխատել է Իրանի գյուղատնտեսության նախարարության ընդհանուր լաբորատորիաների բաժնի պետ։ 1968 թվականից աշխատում է Սաթի ավիաընկերությունում, որը Ահարոնյանի ղեկավարության օրոք փոքր ընկերությունից վերածվել է խոշոր ընկերության։

Ահարոնյանը եղել է Թեհրանի թեմական խորհրդի Պագմավորական ժողովի անդամ, 1980 թվականին ընտրվել է Թեհրանի թեմական խորհրդի ատենապետ և այդ տարիներին իրականացրել Արարատ մարզավանի և Գորգանի Ալի աբադ թաղամասի մատուռի կառուցումը, Մաջիդե թաղամասի Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։

1993 թվականին իր գործընկերների հետ միասին հիմնադրել և ղեկավարում է Իրան-Հայաստան առևտրի պալատը[2]։

Ահարոնյանը մշակութային-հասարակական և գեղարվեստական «Հույս» ամսագրի արտոնատերն ու պատասխանատուն է[3]։ 2009 թվականին լույս է տեսել Ահարոնյանի «Փոթորկոտ կյանքիս օրերը» երկհատորանոց գիրքը (պարսկերեն (2008), հայերեն (2010)[4][5]։

Պարգևներ խմբագրել

  • Հայաստանի արդյունաբերողների և առևտրականների միության ոսկե մեդալ, 1999
  • Իրանի արդյունաբերության նախարարության արտասահմանյան առևտրի բաժնի գլխավոր տնօրենի պատվոգիր, 2000
  • Հայաստանի գրողների միության բարերարի կոչում

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Լեւոն Ահարոնեանը
  2. «ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆՅԱՆ. ԽԵՆԹԱՆԱԼԻ ԵՐԿԻՐ Է, ՀԱՎԱՏԱՑԵՔ… - Diplomat.am». www.diplomat.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  3. «Լեւոն Ահարոնեան. Պատգամաւորական ժողովի եւ ժողովրդի միջեւ ճեղք ստեղծեցին». Յոյս (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  4. «Լևոն Ահարոնյան, «Փոթորկոտ կյանքիս օրերը»».
  5. «Books and publications | Gomidas Institute». www.gomidas.org. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել