Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարություն

Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարություն (պարս․՝ وزارت جهاد کشاورزی جمهوری اسلامی ایران), Իրանի Իսլամական Հանրապետության պետական գործադիր իշխանության մարմին, որը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականության մշակման և նորմատիվ-իրավական ակտերի կարգավորման գործառույթները:

Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարություն
Տեսակգյուղատնտեսության նախարարություն
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
Ստեղծման թվական2001
ՇտաբակայանԹեհրան, Իրան
Կայքmaj.ir

ՊատմությունԽմբագրել

Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարության պատմությունը սկսվում է Գյուղատնտեսության և առևտրի գլխավոր վարչությունից, որը հիմնադրվել է 1890 թվականին Մոզաֆերեդին շահ Քաջարի հրամանագրով: 1930 թվականին վերափոխվել է Հողագործության և առևտրի նախարարություն[1]:

1941 թվականին Հողագործության և առևտրի նախարարությունը վերակազմավորվել է և բաժանվել երկու գերատեսչությունների` Գյուղատնտեսության նախարարություն և Առևտրի նախարարություն:

1967 թվականին Գյուղատնտեսության նախարարության հիման վրա ստեղծվել են չորս գերատեսչություններ` Գյուղատնտեսության նախարարություն, Հողային բարեփոխումների նախարարություն, Բնական պաշարների նախարարություն և Գյուղատնտեսական արտադրության նախարարություն:

1971 թվականին Գյուղատնտեսության և բնական պաշարների նախարարությունը միավորվել է և դարձել «Գյուղատնտեսության և բնական պաշարների նախարարություն:

1977 թվականին Գյուղատնտեսության և բնական պաշարների նախարարությունը և Գյուղական համագործակցության նախարարությունը միավորվել են՝ դառնալով Գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման նախարարություն:

1979 թվականին Ռուհոլլա Խոմեինիի նախաձեռնությամբ ստեղծվել է Ստեղծագործական ջիհադ կազմակերպությունը, որը 1983 թվականին վերափոխվել է Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծագործական ջիհադի նախարարության:

2000 թվականի դեկտեմբերի 26-ին Գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման նախարարությունը և ստեղծագործական ջիհադի նախարարությունը միավորվել են՝ դառնալով Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարություն:

ՂեկավարությունԽմբագրել

Գյուղատնտեսական ջիհադի նախարարությունը գլխավորում է Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարը, որը նշանակվել է Մեջլիսի կողմից` Իրանի նախագահի առաջարկությամբ:

Նախարարության գործառույթներԽմբագրել

Նախարարությունը պետական քաղաքականության և նորմատիվ-իրավական կարգավորման մշակման համար գործառույթներ է իրականացնում գյուղատնտեսության այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝

  • Պլանավորում և մոնիտորինգ
  • Գյուղատնտեսության զարգացման ոլորտում գիտական հետազոտությունների կազմակերպում և իրականացում
  • Հողի և ջրային ռեսուրսների օգտագործում և ջրօգտագործում
  • Գյուղատնտեսության և գյուղական զարգացման ենթակառուցվածք
  • Անասնաբուծություն և ձկնաբուծություն
  • Գյուղատնտեսության պետական աջակցություն
  • Գյուղատնտեսական առևտուր

Նախարարության կառուցվածքԽմբագրել

Նախարարությունը բաղկացած է հետևյալ վարչություններից՝

  • Ջրային և հողային ռեսուրսների վարչություն
  • Հողագործության վարչություն
  • Անասնապահության վարչություն
  • Այգեգործության բաժին
  • Պլանավորման և տնտեսական հարցերի վարչություն
  • Մարդկային ռեսուրսների զարգացման վարչություն
  • Գյուղական զարգացման վարչություն
  • Հողօգտագործման վարչություն

Ենթակայությամբ գործող կազմակերպություններԽմբագրել

Նախարարության ենթակայությամբ են գործում հետևյալ կազմակերպությունները՝

  1. Հողային կազմակերպություն
  2. Գյուղատնտեսական հետազոտությունների և կրթության կազմակերպման
  3. Անտառների և արոտավայրերի կազմակերպման
  4. Թեյի մշակման
  5. Բույսերի պաշտպանության կազմակերպություն
  6. Անասնաբուժական կազմակերպություն
  7. Քոչվոր ցեղերի կազմակերպություն
  8. Կերային ընկերություն
  9. Ինժեներական ընկերություն
  10. Ձկնորսական ընկերություններ

Նախարարության ենթակայությամբ է գործում նաև Կոոպերատիվ շարժման կենտրոնական կազմակերպությունը:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել