Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Մելիքի Ալոյան (դեկտեմբերի 4, 1925(1925-12-04), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 14, 1998(1998-04-14), Երևան, Հայաստան), ֆլեյտահար, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1957)։

Լևոն Ալոյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1925(1925-12-04)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 14, 1998(1998-04-14) (72 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունֆլեյտահար
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1952)
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

1952 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1946-1998 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի մենակատար։ Դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1990 թվականից)[1]։

Մենահամերգներով հանդես է եկել Բուլղարիայում, Ֆիլիպիններում, Գերմանիայում և այլուր։

Մրցանակներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1957)
  • Միջազգային մրցույթների, երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոների դափնեկիր (Մոսկվա, 1957)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել