Գեյլ Լևին (անգլ.՝ Gail Levin, 1948[1][2][3][…], Ատլանտա), ամերիկացի արվեստագետ, կենսագիր, նկարիչ և արվեստի պատմության, ամերիկյան ուսումնասիրությունների, կանանց հետազոտությունների և հումանիտար գիտությունների վաստակավոր պրոֆեսոր Բարուխ քոլեջում[5] և Նյու Յորքի Քաղաքային համալսարանում[6]։ Հանդիսանում է Էդվարդ Հոփերի ստեղծագործության հետազոտող[7], արթ ֆեմինիզմի[8], աբստրակտ էքսպրեսիոնիզմի[9], մոդեռնիզմի վրա աշկենազի ժառանգության ազդեցության[10] և ամերիկյան մոդեռնիզմի մասնագետ։ Լևինը եղել է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի Հոփեր հավաքածուի առաջին հսկիչը[5]։

Գեյլ Լևին
անգլ.՝ Gail Levin
Ծնվել է1948[1][2][3][…]
ԾննդավայրԱտլանտա
Մասնագիտությունարվեստագետ, լուսանկարիչ, ֆոնդապահ, ակադեմիկոս, ակնարկագիր, կանանց իրավունքների պաշտպան, պատմաբան, արվեստի տեսաբան, արվեստագետ և համադրող
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
ԿրթությունԹաֆթսի համալսարան, Ռատգերսի համալսարան, Simmons University? և Combs College of Music?
ԱշխատավայրՆյու Յորքի քաղաքային համալսարան

Կենսագրություն խմբագրել

Լևինը ծնվել և մեծացել է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, որտեղ նա ավարտել է Նորթսայդի միջնակարգ դպրոցը։ Նա 1969 թվականին ստացել է Սիմոնս քոլեջի բակալավրի աստիճան, 1970 թվականին՝ կերպարվեստի մագիստրոսի աստիճան Թաֆթս համալսարանում, իսկ 1976 թվականին Ռատգերսի համալսարանում ստացել է արվեստի պատմության դոկտորի աստիճան։

Նկարչական գործունեություն խմբագրել

Նկարչուհի խմբագրել

Որպես նկարչուհի՝ Լևինը մասնագիտացել է լուսանկարչության, լուսանկարների մոնտաժի և կոլաժների մեջ։ 2014 թվականի գարնանը նրա աշխատանքները ցուցադրվել են անհատական ցուցահանդեսի շրջանակներում, Նյու Յորքի պատկերասրահի կին նկարիչների ազգային ասոցիացիայում[11]։

Լևինը հրատարակել է նաև իր լուսանկարներով մի քանի գրքեր, այդ թվում՝ «Հոփերի վայրերը», որը փաստացի վայրերի լուսանկարների հավաքածու էր, որոնք ներկայացված էին Էդվարդ Հոփերի նկարներում։ 1985 թվականին Լևինի կազմակերպած նմանատիպ ցուցահանդեսի ժամանակ Վիվիեն Ռեյնորը «Նյու Յորք թայմսում» գրել է. «Հոփերի վայրերը» ցուցահանդես է, որը նվիրված է ինչպես ֆոնդապահ Գեյլ Լևինին, այնպես էլ նրա թեմային... Միսս Լևինը ստեղծել է լուսանկարչի ոչ մեծ հեղինակություն և հենց այդ կարողություններով է նա այժմ ուսումնասիրում իր թեման... Միսս Լևինի եզրակացությունները մշտապես ուսանելի են, քանի որ նա գալիս է հետևության, որ Հոփերի հակվածությունը դեպի երկարացված կառուցվածքներ եղել է սեփական էության արտացոլումը[12][13]։ Այս գրքում Լևինը նաև վերլուծել է Հոփերի կատարած փոփոխությունները նկարներում։ Նա 1970-ական թվականներին սկսել է հայեցակարգային արվեստի այդ նախագիծը և մի շարք լուսանկարիչներ ընդօրինակել են նրա նախագիծը։

Ֆոնդապահ խմբագրել

Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում Լևինը եղել է արվեստի մի շարք նշանակալից ցուցահանդեսների հսկիչ, այդ թվում՝ «Էդվարդ Հոփեր։ Փորագրություններ և պատկերազարդումներ» (1979 թվական) և «Էդվարդ Հոփեր. արվեստ և նկարիչ» (1980 թվական), «Սինխրոնիզմ և ամերիկյան գունային աբստրակցիա, 1910-1925» (1978 թվական) և համագործակցելով Ռոբերտ Հոբսի հետ` «Աբստրակտ էքսպրեսիոնիզմ. ձևավորման տարիներ» (1978 թվական)։

Գրող խմբագրել

Լևինը եղել է «Էդվարդ Հոփեր։ Պատճառների գրացուցակ»-ի հեղինակն է։ Նա հրատարակել է իր լուսանկարներով գրքեր, այդ թվում՝ «Հոփերի վայրերը» և «Մարսդեն Հարթլին Բավարիայում»։

Լևինը երեք կենսագրության հեղինակ է՝ «Էդվարդ Հոփեր. մտերիմ կենսագրություն», «Դառնալ Ջուդի Չիկագո. նկարչի կենսագրություն» և «Լի Կրասների կենսագրությունը»[14] : Լևինը նաև գլխավորել է նկարիչ Թերեզա Բերնշտեյնի «վերածնունդը» (1890-2002 թվականներ)՝ հրատարակելով և խմբագրելով «Թերեզա Բերնշտեյն. դար արվեստում» էսսեներով մենագրությունը։ Աշխատանքը իրականացվել է նրա չորս շրջանավարտ ասպիրանտների և երկու այլ գիտնականների հետ համատեղ[15]։

Ընտրյալ աշխատանքներ խմբագրել

  • Lee Krasner: A Biography (2011)[16]
  • Ethics and the Visual Arts, co-edited with Elaine A. King (2006)[17]
  • Becoming Judy Chicago: A Biography of the Artist (2007)
  • Aaron Copland's America, co-authored with Judith Tick (2000)[18]
  • Edward Hopper: An Intimate Biography (1995)
  • Edward Hopper: A Catalogue Raisonne (1995)
  • Theme and Variation: Kandinsky and the American Avant-garde, 1912-1950 (1992)
  • Marsden Hartley in Bavaria (1989)
  • Twentieth-Century American Painting: The Thyssen-Bornemisza Collection (1988)
  • Hopper’s Places (1985)
  • Edward Hopper (1984)
  • Edward Hopper: Gli anni della formazione (1981)
  • Edward Hopper: The Art and the Artist (1980)
  • Edward Hopper as Illustrator (1979)
  • Edward Hopper: The Complete Prints (1979)
  • Abstract Expressionism: The Formative Years, co-authored with Robert C. Hobbs (1978)
  • Synchromism and American Color Abstraction, 1910-1925 (1978)

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Photographers’ Identities Catalog
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Bibliothèque nationale de France Record #12039711t // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  5. 5,0 5,1 «Gail Levin». Baruch College. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  6. Dreifus, Erika. «Distinguished Professor Gail Levin: CUNY Profiles». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  7. Pogrebin, Robin (2012 թ․ նոյեմբերի 20). «Hopper Expert Questions How Minister Got an Art Trove». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  8. Dixler, Elsa (2007 թ․ մարտի 4). «A Place at the Table». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  9. Muchnic, Suzanne (2011 թ․ մարտի 20). «Book Review: 'Lee Krasner' by Gail Levin». Los Angeles Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  10. Pappas, Andrea (2015 թ․ դեկտեմբերի 21). «Configuring and Contesting Jewish Identities in the Visual Field». Journal of Modern Jewish Studies Special Issue, vol. 15 no. 1. Routledge Taylor & Francis Group.
  11. «Gail Levin - Honoree - Opening». National Association of Women Artists, Inc. 2014 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  12. Raynor, Vivian (1985 թ․ հոկտեմբերի 20). «Art:The Unusual, The Instructive And The Mysterious At Rutgers». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  13. «&e Virtual Hopper. Images in a Remembering Look» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  14. «THE WIDOW POLLOCK BECOMES LEE KRASNER». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  15. «Theresa Bernstein». Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  16. Houlihan, Mary (2011 թ․ մարտի 24). «Lee Krasner: A Biography». Chicago Sun-Times. Sun-Times Media, LLC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  17. «Book Review: Ethics and the Visual Arts» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  18. Levin; Gail; Tick, Judith Aaron Copland's America: a cultural perspective. — Watson-Guptill[en], 2000.