Լևինա
Իզաբելլա Լուեն (գերմ.՝ Levina, մայիսի 1, 1991, Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի երգչուհի, ինչպես նաև երգերի հեղինակ։ Լևինան կներկայացնի Գերմանիան Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում։ Երգը կրում է «Perfect Life» (հայ.՝ «Կատարյալ կյանք») վերնագիրը։ Նա հանդես կգա միանգամից եզրափակչում, քանզի Գերմանիան "Big 5 "-ի անդամ է։ Գերմանիան Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է արդեն վաթսուներորդ անգամ, ինչը ռեկորդային է Եվրատեսիլի պատմության մեջ։ Գերմանիան "Big 5 "-ի միակ անդամն է , որ՝ "Big 5 " մտնելուց հետո հաղթել է (Դա եղել է 2010 Եվրատեսիլ ամենամյա մրցույթին, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում)։
Լևինա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | գերմ.՝ Isabella Lueen |
Ծնվել է | մայիսի 1, 1991 (33 տարեկան) Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա |
Երկիր | Գերմանիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Արևմտյան Լոնդոնի համալսարան |
Լեյբլ | Sony Music Entertainment |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ |
Levina (singer) Վիքիպահեստում |
Կյանքն ու կարիերան խմբագրել
Լևինան ծնվել է Բոննում։ Նա այցելել է Դոկտոր Վիլհելմ Անդրե գիմնազիան, որն ավարտել է Միջազգային բակալավրիատի աստիճանով։ Այնուհետև նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ստացել է բակալավրի աստիճան Լոնդոնի Թագավորական քոլեջում։ Լևենիան միաժամանակ ստեղծագործում է և՛ Լոնդոնում, և՛ Բեռլինում , և՛ Բոննում։
Եվրատեսիլ 2017 խմբագրել
2016 թվականին Լևինան հայտարարեց, որ պատրաստում է մի երգ, որով պետք է մրցի Եվրատեսիլ գնալու համար։ 2017 թվականի հունվարի յոթին նա հայտարարեց, որ այն հինգ լավագույներից մեկն է, ովքեր պետք է մրցեն Եվրատեսիլ գնալու համար։ Շոուի ժամանակ Լևինան քովեր տարբերակով երգեց "Երբ մենք էինք երիտասարդ" Ադել։ Բարդ մրցույթում Լևինան կարողացավ ՝ պայքարել և հաղթել։ Գերմանական հասարակության շնորհիվ Լևինան կարողացավ հաղթել շոուն և դառնալ Գերմանիայի վաթսուներորդ արտիստը, ով կգնա Եվրատեսիլ։ Եվ Լևինան ընտրեց «Կատարյալ կյանք» երգը, որով կներկայացնի Գերմանիան Եվրատեսիլ 2017 թվականին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Քանի որ Գերմանիան հանդիսանում է «մեծ հնգյակի» անդամ, այն ինքնաբերաբար կանցնի եզրափակիչ, որը տեղի կունենա 2017 թվականի մայիսի 13-ին։ Նրա հետ կմրցեն նաև այն քսան լավագույնները, որոնք եզրափակիչ են հասել առաջին և երկրորդ կիսաեզրափակիչները հաղթահարելով։ Լավագույն քսանին կմիանան նաև մեծ հնգյակի երկրները՝ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, նաև հյուրնկալող երկիր Ուկրաինան։
Պատմություն խմբագրել
երգեր խմբագրել
Տարի | Երգը | Գագաթնակետին դիրքերը | Հավաստագրում (սերտիֆիկացում) | Ալբոմը |
---|---|---|---|---|
Գեր | ||||
2017 | «Կատարյալ Կյանք» | 28 |
|
Ոչ ալբոմային սինգլ |
Հղումներ խմբագրել
- ↑ «Levina Discography». German Charts Portal. Hung Medien.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևինա» հոդվածին։ |