Լո Գուանչժուն (չին.՝ 羅貫中, ծննդյան անունը՝ Լո Բեն չին.՝ 罗本, մոտ 1330, Թայյուան կամ Հանչժոու - հավանաբար 1400, Հանչժոու), չինացի ականավոր գրող, «Եռաթագավորություն» և հավանաբար Շի Նայան կեղծանվան տակ «Գետախորշեր» վեպերի հեղինակը, որոնք դասվում են չինական գրականության գլուխգործոցների շարքը։

Լո Գուանչժուն
Oath of the Peach Garden at Long Corridor.JPG
Ծնվել էմարտի 30, 1334 կամ 1330
ԾննդավայրԹայյուան, Յուան[1]
Վախճանվել էմոտ. ենթդ․ 1400[2][3][4][…]
Վախճանի վայրՀանչժոու, Imperial China
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունՉինաստան և Յուան[5]
Luo Guanzhong Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լո Գուանչժունի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Նորագույն ուսումնասիրությունների համաձայն նա ծնվել է 1315 և 1318 թվականների միջև[6]՝ Թայյուանում՝ մետաքսավաճառի ընտանիքում։ Մինչև 14 տարեկան հասակը հաճախել է դպրոց, սակայն մոր մահից հետո, 1344 թվականին, տեղափոխվում է Սուչժոու քաղաքը, որտեղ նրա հայրը զբաղվում էր առևտրով։ 1356 թվականին մասնակցում է հակամոնղոլական ապսամբությանը, որից մի քանի տարի անց վերադառնում է հայրենի քաղաք։ Հոր մահից հետո վերստին տեղափոխվում Սուչժոու, որտեղ իրեն նվիրում է գրական գործունեությանը։ Յուան հարստության անկումից հետո, Լո Գուանչժունն այլևս դադարում է որևէ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին և զբաղվում է միայն գրական գործունեությամբ։ Նա վախճանվել է հավանաբար 1440 թվականին։

ՍտեղծագործություններԽմբագրել

ՎեպերԽմբագրել

  • «Եռաթագավորություն»
  • «Գետախորշեր» (հեղինակային պատկանելությունը կասկածելի է)
  • «Պատմական վեպ Սույ և Թան հարստությունների դարաշրջանի մասին»
  • «Պատմական վեպ 5 հարստությունների և 10 թագավորությունների դարաշրջանի մասին»
  • «Ֆենջուան ապարանքը»
  • «Խափանված կախարդանքներ»

ԹատերգություններԽմբագրել

  • «Սուն Թայցզու հարստության կայսեր առասպելը»
  • «Արդար և հավատարիմ որդին»

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11894522X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Babelio (ֆր.) — 2007.
  4. Korean Authority File (կոր.)
  5. Կենսագրական տվյալների չինական բազա
  6. Ouyang Jian, zitiert in Roberts 1991, Seite 938

Տես նաևԽմբագրել