Շի Նայան (չինարեն՝ 施耐庵, 1296[1] կամ 1290, Սուչժոու, Չինաստան - 1372[1] կամ 1365, Մին դինաստիա), չինացի գրող, չինական գրականության գլուխգործոցներից մեկը համարվող «Գետախորշեր» վեպի հեղինակը։

Շի Նայան
չինարեն՝ 施耐庵
Ծնվել է1296[1] կամ 1290
ԾննդավայրՍուչժոու, Չինաստան
Վախճանվել է1372[1] կամ 1365
Վախճանի վայրՄին դինաստիա
ԳերեզմանTomb of Shi Nai'an
Մասնագիտությունգրող
Լեզուչինարեն
ՔաղաքացիությունՄին դինաստիա
Ուշագրավ աշխատանքներWater Margin?
 Shi Naian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Շի Նայանի մասին համարյա թե ոչ մի կենսագրական տվյալներ չեն պահպանվել։ Որոշ գրականագետներ, այն հանգամանքից ելնելով, որ Նայանի «Գետախորշեր» վեպը հասել է չին մեկ ուրիշ նշանավոր գրող Լո Գուանչժուն խմբագրությամբ, ենթադրել են, որ Շի Նայանը լոկ մի կեղծանուն է, որն օգտագործել է Լո Գուանչժունը՝ վերոհիշյալ վեպում առկա իր հակակառավարական տրամադրություններն ազատորեն արտահայտելու համար։ Վեպն արժեքավոր է ոչ միայն գեղարվեստական, այլև պատմական տեսանկյունից, որովհետև արժեքավոր պատմական և ազգագրական տեղեկություններ է պարունակում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Տես նաև

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շի Նայան» հոդվածին։