Լուց Պֆաննենշտիլ
Լուց Պֆաննենշտիլ (գերմ.՝ Lutz Pfannenstiel, մայիսի 12, 1973[1], Ցվիզել, Ռեգեն, Ստորին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի ֆուտբոլիստ, դարպասապահ, իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ավելի քան 20 տարբեր ակումբներում։ Նա միակ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է ՖԻՖԱ-ի բոլոր 6 մայրցամաքային կոնֆեդերացիաների առաջնություններին[3][4]։ Հետագայում դարձել է ամերիկյան Ֆուտբոլի բարձրագույն լիգայում հանդես եկող «Սենթ Լուիս Սիթի» ակումբի մարզական տնօրեն։ Եղել է «Բավարիայի» սան, հանդես է եկել Գերմանիայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականում։
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 12, 1973[1] (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Ցվիզել, Ռեգեն, Ստորին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2] | ||
Հասակ | 186 սանտիմետր | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Որպես հրավիրված փորձագետ մեկնաբանել է 2010 թվականի աշխարհի առաջնության խաղերը գերմանական ZDF հեռուստաալիքի համար[5]։
Պայմանավորված խաղերի միջադեպ
խմբագրել2001 թվականին Պֆաննենշտիլը, որպես սինգապուրյան «Գեյլանգ Ինթերնեշնլ» ակումբի խաղացող, դատապարտվել է 9900 դոլար ընդհանուր գումարի կաշառք ստանալու համար՝ առաջնության երեք խաղերը «ծախելու» համար և դատապարտվել 5 ամսվա ազատազրկման, սակայն 3,5 ամիս հետո խաղացողը ազատ է արձակվել և հանձնվել Սինգապուրի ներգաղթային իշխանություններին, որոնք նրան արտահանձնել են երկրից[6]։
Մարզչական կարիերա
խմբագրել2007 թվականի սկզբին Լուցին առաջարկվեց գլխավորել հայկական նորաստեղծ «Բենտոնիտ» ակումբը, որն ընդգրկվել էր առաջին լիգայի առաջնությունում և երկրի գավաթի խաղերին։ Երկու խաղերի հանրագումարով թիմին հաջողվեց 1/8 եզրափակիչում հաղթել «Գանձասարին» (2:1), սակայն քառորդ եզրափակչի երկխաղյա սերիայում թիմը ջախջախիչ պարտություն կրեց «Փյունիկից»՝ ընդհանուր 1:8 հաշվով, իսկ Պֆաննենշտիլը հեռացավ թիմից արդեն այդ երկու խաղերից առաջինից հետո՝ հայտարարելով ակումբում ֆինանսական խնդիրների մասին[7]։
2008 թվականի հունվար-հուլիս ամիսներին որպես դարպասապահների մարզիչ օգնել է իր հայրենակից Ռեյնհոլդ Ֆանցին, որը պատրաստել է Կուբայի հավաքականը 2010 թվականի աշխարհի առաջնությանը։ 2009 թվականի սեպտեմբերից մարզել է Նամիբիայի հավաքականի դարպասապահներին, ինչպես նաև եղել է «Ռամբլերս» ակումբի գլխավոր մարզչը և մարզական տնօրենը։ Արտասահմանյան հաճախակի ուղևորությունների պատճառով Ալի Ականը հունվարի 12-ին փոխարինել է նրան։ Հետագայում Լուցը ղեկավարել է «Ռամբլերսի» երիտասարդական ակադեմիան։ Այնտեղ նա աշխատել է 10-11 տարեկան տղաների հետ[8]։
Նվաճումներ
խմբագրելԹիմային
խմբագրել- Գերմանիայի պատանիների առաջնության հաղթող (1990, 1991)
- Ֆինլանդիայի առաջնության հաղթող (1998)
- Ֆինլանդիայի գավաթակիր (1997)
- Սինգապուրի առաջնության բրոնզե մեդալակիր (2000)
Անձնական
խմբագրել- Նոր Զելանդիայի տարվա դարպասապահ (2002)
- Նորվեգիայի առաջին դիվիզիոնի տարվա դարպասապահ (2002)
- Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի դարպասապահ (2002)
- Նոր Զելանդիայի տարվա դարպասապահ (2006)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #139315535 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ausgeraubt, im Gefängnis und klinisch tot Արխիվացված 2010-02-26 Wayback Machine Новость на сайте газеты Die Welt от 19 февраля 2008 года(գերմ.)
- ↑ Воскресный телеграф. Необыкновенные приключения Лутца Пфанненштиля Արխիվացված 2012-04-10 Wayback Machine(ռուս.)
- ↑ Noch mehr als die Tröte nervt das Gerede darüber Արխիվացված 2016-03-03 Wayback Machine Новость на сайте газеты Die Welt от 14 июня 2010 года(գերմ.)
- ↑ 27-летний немецкий футболист Луц Пфанненштиль объявлен в Сингапуре персоной нон грата Արխիվացված 2021-01-27 Wayback Machine Новость на сайте «Время азиатских новостей» от 18 апреля 2001 года
- ↑ «Бентонит» и его последствия Արխիվացված 2016-06-17 Wayback Machine Публикация на сайте Hayinfo.ru от 28 мая 2007 года
- ↑ Ramblers Academy starts soon Новость на сайте New Era от 25 января 2010 года
Արտաքին հղումներ
խմբագրել- Official website Արխիվացված 2010-06-16 Wayback Machine (de)
- Global United FC – Pfannenstiel's website to stop global warming
- FIFA notes (es)
- The German Journeyman: Football's Greatest Nomad
- Интервью Луца о Global Goal Project
- «Меня бросили в камеру к психически больному убийце» Что пережил футболист, объехавший весь мир Публикация на sports.ru от 22 января 2016 года
- Вратарь пяти континентов
- Have ball, will travel — and there’s plenty of that for goalie Статья о Луце Пфанненштиле в газете The New Zealand Herald от 15 декабря 2004 года(անգլ.)
- Intercontinental Статья о Луце Пфанненштиле на сайте Olé от 2 января 2007 года(իսպ.)
- Der wahre Global-Player Статья о Луце Пфанненштиле на сайте телекомпании WDR от 25 февраля 2008 года(գերմ.)
- Der einzig wahre Welttorhüter Статья о Луце Пфанненштиле в газете Frankfurter Allgemeine от 24 февраля 2008 года(գերմ.)
- Im Tor zur Welt Большая статья о Луце Пфанненштиле в журнале 11 Freunde от 1 января 2008 года(գերմ.)
- Experte wider Willen Статья о Луце Пфанненштиле в газете Frankfurter Allgemeine от 1 февраля 2005 года(գերմ.)
- Die Odyssee des Lutz Pfannenstiel Статья о Луце Пфанненштиле в газете Die Welt от 10 января 2004 года(գերմ.)
- Lutz Pfannenstiel spricht mit Prost Amerika Интервью Луца Пфанненштиля для Prost Amerika! от сентября 2007 года(գերմ.)
- Haben Sie schon mal eine Frau getötet? Интервью с Луцом Пфанненштилем в журнале Rund(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուց Պֆաննենշտիլ» հոդվածին։ |