Լուսնի իշխանություն (ֆիլմ)

«Լուսնի իշխանություն» կամ «Լուսնով զմայլվածները» (անգլ.՝ Moonstruck), Նորման Ջևիսոն ռեժիսիորի կատակերգական մելոդրամա, պրեմիերան կայացել է 1987 թվականին։ Արժանացել է Բեռլինյան կինոփառատոնի «Լավագույն ռեժիսիոր» մրցանակի, երեք «Օսկար» մրցանակի, ներառյալ լավագույն դերասանի (Շեր) և երկրորդ պլանի լավագույն կանացի դերի արձանիկների (Օլիմպիա Դուկակիս)[13]։

Լուսնի իշխանություն
անգլ.՝ Moonstruck[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թեմաընտանիք[2], օտարացում ընտանեկան հարաբերություններում[2], զուգընկերոջ ընտրություն[2], ընտանեկան հարաբերություններ[2] և իտալական ծագումով ամերիկացի[2]
Թվական1987, դեկտեմբերի 16, 1987[3], մարտի 17, 1988[4] և դեկտեմբերի 18, 1987[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆորման Ջուիսոն[5][6][7][…]
ՊրոդյուսերՆորման Ջուիսոն
Սցենարի հեղինակՋոն Պատրիկ Շենլի
ԴերակատարներՇեր[7][8][9][…], Նիկոլաս Քեյջ[6][7][8][…], Օլիմպիա Դուկակիս[7][8][9][…], Վինսենթ Գարդենիա[10], Դեննի Այելլո[6][7][8][…], Ջուլի Բովասո[10], Ջոն Մահոնի[10], Ֆեոդոր Շալյապին կրտսեր, Հելեն Հենֆթ[10], Ջո Գրիֆազի[10], Լեոնարդո Չիմինո[10], Ռոբին Բարթլեթ[10], Լիզա Հովարդ[11], Սինթիա Դեյլ[11], Քեթրին Սկորսեզե[11], Անիտա Ջիլլեթ[11], Էմի Աքինո[11] և Պաուլա Թրումեն
ՕպերատորԴևիդ Ուոթքին
ԵրաժշտությունԴիք Հայմեն
ՄոնտաժԼու Լոմբարդո
Պատմվածքի վայրՆյու Յորք և Բրուքլին
Նկարահանման վայրՆյու Յորք և Տորոնտո
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն102 րոպե
Բյուջե15 000 000 $
Շահույթ122 100 000 $ և 80 640 528 $[12]

Սյուժե խմբագրել

Ֆիլմում ներկայացվում է Բրուքլինում (Նյու Յորք) իտալական սփյուռքի ներկայացուցիչների կյանքը։ Այդպիսին են ֆիլմի գրեթե բոլոր հերոսները, շատ երկխոսություններում կան իտալերեն արտահայտություններ, չնայած հերոսների հիմնական լեզուն անգլերենն է։

Գլխավոր հերոսը՝ Լորետա Կաստորինին (Շեր) քսանյոթ տարեկան էր։ Առաջին իսկ տեսարանում՝ թաղման բյուրոյում, որտեղ Լորետան պատրաստում էր հարկային փաստաթղթերը, հանկարծ սկսում է նախատել սեփականատիրոջը՝ թղթերի և հաշիվների խառնաշփոթի համար և ամբողջովին ցույց է տալիս իր բնավորությունը. նա նպատակասլաց և սառը կին է, խիստ և կոկիկ՝ հագուստի հարցում, հետևողական և պարտաճանաչ գործերում և անձնական կյանքում, սովոր է կառավարել տղամարդկանց։

Առաջին հերթին նա կառավարում է քառասուներկուամյա Ջոնի Կամարենիին (Դեննի Այելլո), որը առաջին մասում նրա կողքին խղճուկ է երևում, երբ Լորետան հասկանալի տոնով, անտարբեր դեմքով բացատրում է Ջոնիին, թե ինչ և ինչպես պետք է անել։

Ֆիլմի գլխավոր թեման՝ Լորետայի անսպասելի և կրքոտ սերն է, որը խախտում է նրա բոլոր պլանները և կյանքը շրջում գլխի վրա։ Սիրո պատմությունը, գրեթե ամբողջովին համընկնում է Պուչչինիի «Բոհեմ» օպերայի հետ, միայն այն տարբերությամբ, որ դա նկարագրված է ռոմանտիկ կատակերգությունով և հետևաբար ավարտվում է այնպես, ինչպես նախօրոք որոշված էր։

Ֆիլմում կան շատ լրացուցիչ տեսարաններ՝ մի տանիքի տակ ապրող ընտանիքների ավագ անդամների մասնակցությամբ։ Սա Լորետայի ծնողներն են։ Նրոնք ամուսնացել են սիրելով, սակայն հոր դավաճանության պատճառով այդ սիրուց հիմա ոչինչ չի մնացել։ Սա նրա մորաքույրն ու հորեղբայրն են, որոնք ապրում են իրեց երկրորդ մեղրամիսը։ Սա նրա պապիկն է, որը շրջում է թաղամասում՝ իր շների հետ, չխոսկան, բայց ամեն ինչ բոլորի մասին գիտեցող։ Եվ վերջապես, իր մոր ծանոթը՝ տարեց պրոֆեսոր, միակ ոչ իտալացին այդ ֆիլմում։ Ամեն անգամ նա փորձում էր իր հարաբերությունները լավացնել աշակերտների հետ, բայց այդ ամենը անընդհատ վարջանում էր սկանդալով։

Հիմնական սյուժեն թափ է հավաքում այն ժամանակ, երբ Ջոնին առաջարկություն է անում Լորետային։ Բայց Ջոնը մինչև հարսնիքը պետք է գնար Իտալիա, Պալերմո և ներողություն խնդրեր իր մահացող մորից։ Ջոնը թողնում է Լորետային, իսկ նա սկսում է պատրաստվել միջոցառմանը։ Լորետայի հայրը՝ Կոսմոն (Վինսենտ Գարդենյա), շատ թերահավատ էր և Ջոնին համարում էր մայրիկի տղա։ Վստահ էր, որ այդ ամուսնությունից ոչինչ չի ստացվի, և ավելին, Լորետան ամուսնացած է եղել մինչ այդ, բայց այդ ժամանակ ամեն ինչ վատ է վերջացել։ Նրա ամուսինը ավտոբուսի տակ է ընկել։ Լորետայի մայրը՝ Ռոզան (Օլիմպիա Դուկակիս), շատ չէր անհանգստանում, բայց միևնույն է հետաքրքրվում էր։

Ռոզա- Դու սիրում ես նրան? 
Լորետա- Ոչ մայրիկ։ 
Ռոզա- Լավ։ Երբ սիրում ես նրանց, նրանք դա տեսնում են և սկսում են քեզ հիմարեցնել։ Բայց նա քեզ դուր է գալիս? 
Լորետա- Օ, այո։ Նա շատ լավն է, մայրիկ։

Մինչև թռիչքը Ջոնին Լորետային խնդրում է հարսանիքին կանչել նաև իր կրտսեր եղբորը՝ Ռոնիին (Միկոլաս Քեիջ)՝ «վատ արյանը», ինչպես ինքն էր կոչում, որի հետ վաղուց խռովության մեջ էր գտնվում։ Լորետան կատարում է նրա խնդրանքը և խելքից դուրս սիրահարվում հաշմանդամ Ռոնիին, ով կորցրել էր ձեռքը, ինչպես ասում է, եղբոր մեղքով։ Վերջապես, Լորետան մտածելուց հետո, Ռոնին ասում է, որ իրենց մեջ հարաբերություն չի կարող լինել, որովհետև ինքը Ռոնիի եղբոր հարսնացուն է։ Բայց համառ Ռոնին չի հանձնվում։

Լորետան իրեն Ջոնիի առջև մեղվոր զգալով գնում է եկեղեցի և այնտեղ տեսնում է ծնկի եկած իր մորը։ Դա նշանակում է, որ իր հայրը նորից խաբում է մորը։

Ռոնին նորից է փորձ կատարում։ Նա Լորետային հրավիրում է օպերա և համաձայնություն է ստանում։ Լորետան ներկում է մազերը և հագնում գեղեցիկ շրջազգեստ։ Օպերայում հայր ու աղջիկ պատահաբար բախվում են, և միմյանց բռնում դավաճանության վայրում։ Կոսմոն ասում է նրան. «Դու իմ դուստրն ես։ Ես քեզ թույլ չեմ տալիս վարվել ինչպես թեթևաբարո կին»։ Լորետան պատասխանում է. «Իսկ դու իմ հայրն ես!...»։ Նրանք բաժանվում են և ցույց տալիս, իբր այդ հանդիպումը չի եղել։ Տան ճանապարհին Լորետան ինքն իրեն կրկին հանդիմանում է, բայց Ռոնին, ի շնորհիվ իր ճարտարախոսության, հանգստացնում է նրան և իրենց հարաբերությունները նորից վերականգնվում են։

Այդ նույն գիշեր վերադառնում է Ջոնին։ Նրա մայրը հրաշքով բուժվել է և հիմա Ջոնին ինչ-որ կարևոր բան է ուզում ասել Լորետային։ Առավոտյան տեղի է ունենում երկու վեճ. Կամարերի եղբայրների մեջ և Լորետայի ծնողների մեջ։ Այնուամենայնիվ ամեն ինչ լավ է ավարտվում։ Կոսմոն խոստանում է կնոջը, որ կխզի սիրուհու հետ հարաբերությունները, իսկ Ջոնին բոլորին շոկի է ենթարկում՝ ասելով, որ չի կարող ամուսնանալ Լորետայի հետ։ Դրանից օգտվում է Ռոնին և խնդրում Լորետայի ձեռքն ու սիրտը։

Ռոզա։ Դու նրան սիրում ես, Լորետա?
Լորետա։ Այո, մայրիկ, անչափ։
Ռոզա։ Օ, դա սարսափելի է…

Լորետան ընդունում է Ռոնի առաջարկը։ Բոլորը տիպիկ իտալական կենաց են բարձրացնում. «Alla famiglia!» (Ընտանիքի համար!)։

Դերերում խմբագրել

 
Շեր
  • Շեր — Լորետա Կաստորինի
  • Նիկոլաս Քեյջ — Ռոնի Կամարերի
  • Օլիմպիա Դուկակիս — Ռոզա Կաստորինի
  • Վինսենտ Գարդենիա — Կոսմո Կաստորինի
  • Դեննի Այելլո— Ջոնի Կամարերի
  • Ջոն Մահոնեյ — Փերրի
  • Լուիս Գաս — Ռոյմոնդ Կոպոմագի
  • Ջուլի Բովասո — Ռիտա Կոպոմագի
  • Ֆյոդոր Շալյապին-Փոքր — Լորետայի պապիկ
  • Անիտա Ջիլետ — Մոնա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 1988 — «Օսկար»
    • Լավագույն դերասանուհի - Շեր
    • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Օլիմպի Դուկակիս
    • Լավագույն Օրիգինալ սցենար - Ջոն Պատրիկ Շենլի
  • 1988 — Միջազգային բեռլինյան կինոփառատոն
    • Լավագույ ռեժիսիոր (Արծաթե արջ) -Նորման Ջուիսոն
  • 1988 — David di Donatello մրցանակ
    • Լավագույն արտասահմանցի դերասանուհի- Շեր
  • 1988 — «Ոսկե գլոբուս» մրցանակ
    • Երաժշտական կամ կատակերգական լավագույն դերասանուհի - Շեր
    • Ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի -Օլիմպիա Դուկակիս
  • 1988 — Ամերիայի Գիլդիայի սցենարիստների մրցանակ
    • Լավագույն օրիգինալ մրցանակ - Ջոն Պատրիկ Շենլի
  • 1987 — National Board of Review մրցանակ
    • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Օլիմպիա Դուկակիս

Անվանակարգեր խմբագրել

  • 1988 — «<Օսկար»
    • Երկրորդ պլանի լավագույն դերասան - Վինսենտ Գարդենիա
    • Լավագույն ռեժիսիոր - Նորման Ջուիսոն
    • Լավագույն ֆիլմ - Նորման Ջուիսոն, Պատրիկ Պալմեր
  • 1989 — BAFTA մրցանակ
    • Լավագույն դերասանուհի - Շեր
    • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի -Օլիմպիա Դուկակիս
    • Լավագույն երաժշտություն- Դիկ Խայմեն
    • Լավագույն օրիգինալ սցենար - Ջոն Պատրի Շենլի
  • 1988 — Միջազգային բեռլինյան կինոփառատոն
    • Արծաթե արջ - Նորման Ջուսին
  • 1988 — «Ոսկե գլոբուս» մրցանակ
    • Կատակերգության լավագույն դերասան - Նիկոլաս Քեյջ
    • Լավագույն սցենար - Ջոն Պատրիկ Շենլի

Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի ճանաչում խմբագրել

  • 100 ամենալավ ամերիկյան ֆիլմերից մեկն է 100 տարվա ընթացքում AFI տարբերակով[14]։
  • 100 ամենածիծաղելի ֆիլմերից մեկն է 100 տարվա ընթացքում AFI տարբերակով #41։
  • 100 ամենակրքոտ ֆիլմերից մեկն է 100 տարվա ընթացքում AFI տարբերակով #17։
  • 100 ամենալավ երգերը ամերիկյան ֆիլմերից 100 տարվա ընթացքում AFI տարբերակով։
    • «That’s Amore» անվանակարգում[15]
  • 100 ամենահայտնի մեջբերումներ ամերիկյան ֆիլմերից 100 տարվա ընթացքում AFI տարբերակով։
    • «Snap out of it!» #96
  • 100 ամենալավ ամերիկյան ֆիլմերից մեկն է 100 տարվա ընթացքում AFI տարբերակով[16]։
  • 10 ամենալավ ամերիկյան ֆիլմերից է 10 դասական ժանրի մեջ AFI տարբերակով #8 ռոմանտիկ կատակերգություն[17][18]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0093565
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Moonstruck — 1987.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://www.imdb.com/title/tt0093565/
  6. 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/wplyw-ksiezyca-1987
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=54879.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://www.metacritic.com/movie/moonstruck
  9. 9,0 9,1 http://www.adorocinema.com/filmes/filme-54879/
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 http://www.imdb.com/title/tt0093565/fullcredits
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  12. Box Office Mojo — 1999.
  13. Moonstruck Արխիվացված 2013-10-29 Wayback Machine Academy of Motion Picture Arts and Sciences Retrieved 2010-2-26
  14. «AFI's 100 Years…100 Movies Nominees» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  15. «AFI's 100 Years…100 Songs Nominees» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  16. «AFI's 100 Years…100 Movies (10th Anniversary Edition) Ballot» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  17. American Film Institute (2008 թ․ հունիսի 17). «AFI Crowns Top 10 Films in 10 Classic Genres». ComingSoon.net. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 18-ին.
  18. American Film Institute (2008 թ․ հունիսի 17). «AFI Crowns Top 10 Films in 10 Classic Genres». ComingSoon.net. Վերցված է 2008 թ․ հունիսի 18-ին.