Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան, հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանին նվիրված թանգարան Երևանում։ Բացվել է 2019 թվականի հունիսի 1-ին՝ երգչուհու ծննդյան 82-րդ տարելիցի օրը։ Թանգարանը բացվել է Կողբացի փողոցի 42/3 հասցեում գտնվող այն բնակարանում, որտեղ ապրել է երգչուհին։ Բնակարանը կահավորվել է այնպես, ինչպես այն ժամանակ, երբ Լուսինե Զաքարյանն ամուսնու` Խորեն Պալյանի հետ բնակվել է այդ բնակարանում[1][2]։

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հիմնադրվել էհունիսի 1, 2019
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները սկսվել են 2016 թվականին Պալյան ընտանիքի նախաձեռնությամբ։ Բնակարանը, որտեղ արվեստագետներն ապրել են 1968-2007 թվականներին տուն-թանգարանի վերածելու Խորեն Պալյանի ցանկությունն իրագործել է նրա եղբորորդին՝ բժիշկ Րաֆֆի Պալյանը, որի ֆինանսավորմամբ 2018 թվականին իրականացվել են վերանորոգման աշխատանքները։ 2019 թվականին Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվել են տուն-թանգարանի ցուցադրական աշխատանքները։

Ցուցադրության համակարգման և ձևավորման աշխատանքները իրականացվել են «Քվադրում» ճարտարապետական արվեստանոցի աջակցությամբ։ Հյուրասենյակը վերստեղծվել է այնպես, ինչպես եղել է Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի կենդանության օրոք։ Թանգարանի հավաքածուի համալրման, հաշվառման, վերականգնման, թվայնացման և այլ աշխատանքներում աջակցել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանը[3]։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանում ներկայացված են Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ՝ ամուսնական համատեղ կյանքի ընթացքում նրանց գործածած իրեր, հագուստ, անձնական պարագաներ, ափսեներ, բաժակներ, բազկաթոռներ։ Հուշային սրահից բացի, թանգարանում կա կամերային համերգներ, հանդիպումներ կազմակերպելու սենյակ[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բացվել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  2. ««Պետությունը և իշխանությունը պետք է լավ գիտակցեն այս կառույցի կարևորությունը». Րաֆֆի Պալյան». iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  3. «Երևանում բացվեց հայ երգի նվիրյալ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  4. Daily, A. Z. G. «ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է». AZG Daily. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել