Լուսիկ Լիսինյան
Լուսիկ Հարությունի Լիսինյան (մայիսի 22, 1897[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 1 (14), 1917[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]), բանվոր երիտասարդության միությունների կազմակերպիչ, Մոսկվայում՝ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության ակտիվ մասնակից։
Լուսիկ Լիսինյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1897[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 1 (14), 1917[1] (20 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1917)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
ԽՄԿԿ անդամ՝ 1916 թվականից։ Թիֆլիսի օրիորդաց գիմնազիայում սովորելիս մերձեցել է պատմության ուսուցիչ, ընդհատակյա հեղափոխական գործիչ Ելենա Ստասովայի հետ, որի ազդեցությամբ էլ հետագայում ներգրավվել է հեղափոխական գործունեության մեջ։ 1915-1917 թվականներին, Լիսինյանը սովորել է Մոսկվայի առևտրական ինստիտուտում։ Մասնակցել է ուսանողական ընդհատակյա խմբակների հավաքույթներին, պրոպագանդիստական աշխատանք արել Միխելսոնի, Բրոկարի և Դանիլովյան գործարաններում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Զամոսկվորեչիե շրջանի խորհրդի քարտուղար։ 1917 թվականի հունիսին մասնակցել է «III Ինտերնացիոնալ» բանվոր երիտասարդության միության ստեղծմանը։ Մոսկվայում հոկտեմբերյան հեղաշրջման ժամանակահատվածում եղել է Ռազմահեղափոխական կոմիտեի հետախույզն ու կապավորը։ Սպանվել է յունկերների հետ Օստոժենկե փողոցում ունեցած զինված բախումներից մեկի ժամանակ։
Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պարսպի մոտ։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 623)։ |